Իրական բիզնես քեյսեր և 3.5 մլն դրամ մրցանակային ֆոնդ․ Buissup-ը վերադառնում է նոր ձևաչափով

21 Օգոստոսի, 2026

Սեպտեմբերի 11-13-ը սիրված Buissup-ը կվերադառնա նոր ձևաչափով՝ Buissup Challenge-ով։ Երեք մրցութային օրերի ընթացքում տարբեր ոլորտների երիտասարդ մասնագետներ կմիավորվեն թիմերում՝ աշխատելու խոշոր ընկերությունների ներկայացրած իրական բիզնես քեյսերի վրա և մշակելու գործնական, կիրառելի լուծումներ։

Այս տարվա Challenge-ին բիզնես մարտահրավերներ կներկայացնեն Dalma-ն, Ucom-ը, Hay Cola Factory-ն, Coffee House-ը, Yan Products-ը, Cinema Star-ը, One Way Tour-ը, Sali-ն, Maple Leafs Clinic-ը և Bacon Products-ը։ Մասնակիցները կաշխատեն այն ուղղություններով, որոնք այսօր առանցքային նշանակություն ունեն բիզնեսների զարգացման համար՝ արհեստական բանականություն և թվայնացում, մարքեթինգ և վաճառքների զարգացում, հաճախորդների փորձի բարելավում, մարդկային ռեսուրսների կառավարում, ներքին գործընթացների օպտիմալացում և արդյունավետության բարձրացում։

Մասնակիցները բազմապրոֆիլ թիմերով երեք օր շարունակ կաշխատեն կոնկրետ բիզնես քեյսերի վրա։ Ամբողջ ընթացքում նրանց կողքին կլինեն ոլորտային փորձագետներն ու մենթորները՝ օգնելով զարգացնել գաղափարները և դրանք վերածել բիզնեսում կիրառելի առաջարկների։

Ծրագրի ավարտին թիմերը իրենց լուծումները կներկայացնեն ընկերությունների և բիզնես համայնքի ներկայացուցիչներին։ Լավագույն գաղափարների հեղինակ թիմերը նաև կստանան մասնաբաժին 3,5 մլն դրամ ընդհանուր մրցանակային ֆոնդից։

Buissup Challenge-ը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են մասնագիտական գիտելիքները դուրս բերել տեսական դաշտից և փորձարկել իրական բիզնես միջավայրում։ Մասնակցությունը նաև հնարավորություն է՝ աշխատելու տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչների հետ, ձեռք բերելու նոր փորձ, ընդլայնելու մասնագիտական կապերը և անմիջական շփում ունենալու խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Ծրագրին կարող են դիմել առնվազն մեկ տարվա ոլորտային փորձ ունեցող մասնագետները։ Մասնակցությունը հնարավոր է ինչպես անհատապես, այնպես էլ նախապես ձևավորված թիմերով։

Buissup Challenge-ը կանցկացվի սեպտեմբերի 11-13-ը «ԱՅԲ» դպրոցում։ Մասնակցության հայտերը դեռ բաց են։ Ծրագրին մասնակցության պայմաններին և դիմելու կարգին կարող եք ծանոթանալ այստեղ։

Նմանատիպ նյութեր

Սեփական պատմությունից դասեր չքաղող ազգը դատապարտված է նույն սխալները կրկնելու․ Աննա Հովհաննիսյան

Սեփական պատմությունից դասեր չքաղող ազգը դատապարտված է նույն սխալները կրկնելու․ Աննա Հովհաննիսյան

Հասարակական գործիչ Աննա Հովհաննիսյանի ֆեյսբոքյան գրառումը․ ««Սեփական պատմությունից դասեր չքաղող ազգը դատապարտված է նույն սխալները կրկնելու»։ Ներեք ինձ նվաստիս, չսիրելի ադրբեջանասերներ՝ ևս մեկ հիշեցում: Ծանոթացեք Մանվել Սարիբեկյանն է, ադրբեջանական բանտում...

Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել

Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել

«Հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջն...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է Հայ և Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերությունները

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է Հայ և Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերությունները

Հոկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Իտալիայի Միլան քաղաքի ծխական համայնքի կաթոլիկ ուխտավորներին։ Նորին Սրբությունն իր օրհնությունը բերեց ներկաներին՝ անդրադառնալով Հայոց Եկեղեցու...

Ոստիկանության բաժիններ են ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ

Ոստիկանության բաժիններ են ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ

Հասարակական կարգի պահպանման և քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է հանրապետության ողջ տարածքում իրականացնել օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումներ։ Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շրջայցեր են...

Վարդապետյանը կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբ

Վարդապետյանը կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբ

2026 թվականի հունիսի 15-ին, սեպտեմբերի 3-ին և սեպտեմբերի 28-ին կարգապահական վարույթներ են հարուցվել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում, Կապանի կայազորի զինվորական դատախազությունում և Շիրակի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն...