«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Ազգային ժողովում հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը։
Կողմերը քննարկել են Հայաստանի առջև ծառացած անվտանգային և այլ մարտահրավերները, տնտեսական համագործակցության ակտիվացման հնարավորությունները, կրթական համակարգի զարգացման և այլ հարցեր։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել իրավունքի գերակայության ապահովմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և դատական համակարգի զարգացմանն ու քաղաքական անկախության ապահովմանը։
Նարեկ Կարապետյանը վերահաստատել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատրաստակամությունը՝ զարգացնելու այնպիսի միջազգային գործընկերություններ, որոնք հիմնված են Հայաստանի ժողովրդի շահերի և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի վրա և նպաստում են իրավունքի գերակայության ու մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը։






