Բաքվում բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին

18 Օգոստոսի, 2026

Բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին ռուսական ԶԼՄ-ներում Ադրբեջանի և նրա ղեկավարության հասցեին հնչած uադրիչ հայտարարությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ինչպես հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն, հանդիպումը տեղի է ունեցել այսօր՝ օգոստոսի 18-ին։

«Ռուսական կողմին է փոխանցվել Ադրբեջանի լուրջ մտահոգությունը վերջին շրջանում հանրապետության, նրա ժողովրդի և ղեկավարության դեմ հնչող հայտարարությունների առնչությամբ: Հատուկ ուշադրություն է դարձվել օգոստոսի 13-ին «Частота понимания» նախագծի շրջանակում հեռարձակված ծրագրում հնչած արտահայտություններին», — ասվում է հայտարարության մեջ։

Բացի այդ, հիշատակվել են օգոստոսի 7-ին «Спутник» ռադիոյի եթերում Ադրբեջանի ղեկավարությանը «Ռուսաստանի ահաբեկիչների և ծայրահեղականների ցանկում» ներառելու մասին հնչած աբսուրդային հայտարարությունները, ինչպես նաև օգոստոսի 9-ին YouTube հարթակում և օգոստոսի 16-ին «Спас» հեռուստաալիքում Ադրբեջանի ղեկավարության հասցեին վիրավորական բնույթի նյութերի և սադրիչ հայտարարությունների հրապարակումը։

Ընդգծվել է, որ Ադրբեջանի ներքաղաքական գործընթացներին միջամտելու հնարավորությունների քննարկումը, ինչպես նաև ադրբեջանի ժողովրդի և Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ ֆիզիկական բռնության կոչերն անընդունելի են։

Նշվել է, որ լուրջ մտահոգություն է առաջացնում նմանատիպ հռետորաբանության շարունակությունը նույնիսկ ավելի կոշտ ձևով՝ չնայած նման գործունեությունը դադարեցնելու՝ ադրբեջանական կողմի բազմակի կոչերին և այս հարցի քննարկմանը տարբեր քաղաքական մակարդակներում։

Հանդիպման ընթացքում ռուսական կողմին են փոխանցվել Ադրբեջանի ակնկալիքները՝ Ռուսաստանի տեղեկատվական և մեդիա տարածքում Ադրբեջանի հասցեին սադրիչ, սպառնալց և բռնի հռետորաբանությունը դադարեցնելու նպատակով անհապաղ և արդյունավետ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանը շահագրգռված է հնարավորինս արագ իրականացնել «Թրամփի ուղի» նախագիծը. Բայրամով

Ադրբեջանը շահագրգռված է հնարավորինս արագ իրականացնել «Թրամփի ուղի» նախագիծը. Բայրամով

Ադրբեջանը շահագրգռված է հնարավորինս արագ իրականացնել «Թրամփի ուղի» (TRIPP) նախագիծը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: Բայրամովի խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ն և Հայաստանը բանակցություններ են վարել նախագծի նախապատրաստման, դրա...

TRIPP նախագծի շրջանակում երկաթուղու կառուցումը կսկսվի 2027 թվականին. Վահան Կոստանյան

TRIPP նախագծի շրջանակում երկաթուղու կառուցումը կսկսվի 2027 թվականին. Վահան Կոստանյան

TRIPP նախագծի շրջանակում նախատեսվող երկաթուղու կառուցման աշխատանքները կմեկնարկեն 2027 թվականին։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ Նրա խոսքով՝ այս պահին Սյունիքի մարզում ընթանում են տարածքի մաքրման...

9 ամսում Պարեկային ծառայությունը կազմել է շուրջ 780 հազար վարչական արձանագրություն

9 ամսում Պարեկային ծառայությունը կազմել է շուրջ 780 հազար վարչական արձանագրություն

Ճանապարհային երթևեկության մասնակիցների անվտանգության ապահովումն ու ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելումը Պարեկային ծառայության շուրջօրյա գործունեության առանցքային ուղղություններից են։ Այդ նպատակով պարեկային ծառայողներն իրականացնում են հետևողական...

Վճռականորեն մերժում ենք արտաքին պահանջով թելադրված նոր սահմանադրությունը. հայտարարություն

Վճռականորեն մերժում ենք արտաքին պահանջով թելադրված նոր սահմանադրությունը. հայտարարություն

Ընդդիմադիր համախմբման հայտարարությունը Իշխանության հրապարակած սահմանադրական նախագիծը փաստում է, որ գործ ունենք ոչ միայն օտար պետության պարտադրանքի, այլև երկրի ներսում՝ իշխանության կենտրոնացման և ավտորիտար կառավարման համակարգի ամրապնդման հետ։ «Ալիևյան...