«Այստեղ Արթուր Սարգսյանի, «18 արդարների», Սրբազանի մասին կեղծիք հնչեց։ Ուզում եմ հիշեցնել՝ խորհրդարանը շարունակում է մնալ ոչ լեգիտիմ։ Արթուր Սարգսյանը ոչ միայն զրկված է Ազգային ժողովի աշխատանքներին մասնակցելուց, այլև շարունակում են նրա բացակայությունից օգտվել՝ կեղծիք տարածել, սուտ տարածել նրան վերագրվող իբր արարքների հետ կապված։
Ու մեկ էլ Արթուր Սարգսյանի, Բագրատ Սրբազանի, մյուսների դատավոր Ֆարխոյանի՛ն․ այսքան ամիս անօրինական որոշումները ճպցնում էիր, կալանքները շարունակում էիր, երբ որ այլևս օրենքը թույլ չէր տալիս կալանքի տակ պահել, Բագրատ Սրբազանին տվեցիր տնային կալանք։ Բոլոր դատավորները թող հիշեն՝ կօգտագործեն, երբ պետք եղավ, կթողնեն մի կողմ»,- այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։




