ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ է նշանակվել Արամ Հովհաննիսյանը։
2023-ից մինչև 2025-ի հունիս ամիսը Արամ Հովհաննիսյանը ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ էր, իսկ 2020–2023 թվականներին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ։
Հովհաննիսյանը փոխարինելու է եկել Աշոտ Զաքարյանին։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով բանակում մահվան դեպքերին նշել էր․ «Ես որոշումը կայացրել եմ արդեն, Ռազմական ոստիկանությունում փոփոխություն կունենանք»։




