Պետական դատարանները պարտավոր են հարգել եկեղեցու ինքնավարությունը. Արթուր Ղամբարյան

16 Օգոստոսի, 2026

Միայն քաղաքական կոնտեքստում է հնարավոր հասկանալ, թե Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանն ինչու, խախտելով Եվրոպական դատարանի Մեծ պալատի «Կարոլի Նադն ընդդեմ Հունգարիայի» (Károly Nagy v. Hungary, [GC], 56665/09), 2017 թվականի սեպտեմբերի 14-ի վճիռով արտահայտված դիրքորոշումը, վարույթ ընդունեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ հայցը։ Այս մասին գրել է իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանը։

««Կարոլի Նադն ընդդեմ Հունգարիայի» գործով Դիմումատուն Հունգարիայի Ռեֆորմատական (կալվինական) եկեղեցու հովիվ էր, որի ծառայությունը եկեղեցական կարգապահական վարույթի արդյունքում ժամանակավորապես կասեցվել էր, այնուհետև՝ ազատվել էր ծառայությունից:

Նա պետական աշխատանքային և քաղաքացիական դատարաններում հայց է ներկայացրել՝ պահանջելով իրեն վճարել ծառայության ժամանակավոր կասեցման շրջանում չստացած սպասավորության վճարը (վարձատրությունը):

Դիմողի քաղաքացիական հայցն առաջին ատյանի դատարանի կողմից մերժվել էր, իսկ վերաքննիչ ատյանը թողել էր այդ որոշումն ուժի մեջ։ Հունգարիայի Գերագույն դատարանը բեկանել է ստորադաս դատարանների որոշումները և վարույթը կարճել՝ պատճառաբանելով, որ պետական դատարաններն ընդհանրապես իրավասու չեն քննելու գործը, քանի որ հոգևորականի և եկեղեցու միջև հարաբերությունները կարգավորվում են բացառապես եկեղեցական իրավունքով և չեն առաջացնում աշխարհիկ-քաղաքացիական իրավունքներ:

ՄԻԵԴ-ի Մեծ պալատը, անդրադառնալով դիմումատուի՝ արդարադատության մատչելիության իրավունքի (ՄԻԵԿ 6-րդ հոդվածի 1-ին կետ) խախտման մասին բողոքին, արձանագրել է, որ եկեղեցու ներքին օրենքներին ու կանոններին առնչվող հայցերը չեն կարող լուծվել պետական մարմինների կողմից: Դատարանն ընդգծել է, որ պետական դատարանները պարտավոր են հարգել եկեղեցու ինքնավարությունը և իրավասու չեն քննելու այն վեճերը, որոնք վերաբերում են եկեղեցական իրավունքով կարգավորվող հարաբերություններին: Քանի որ դիմումատուի հայցն ուներ եկեղեցական, այլ ոչ թե քաղաքացիաիրավական բնույթ, Դատարանը եզրահանգել է, որ դիմումատուն չի ունեցել «իրավունք», որը կարող էր ճանաչվել Հունգարիայի ներքին օրենսդրությամբ, և, հետևաբար, ՄԻԵԿ 6-րդ հոդվածը կիրառելի չէ»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր

Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամները շարունակում են հաջող ելույթները երիտասարդների ու Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող երիտասարդների առաջնության 70 կգ քաշային...

Ֆիդանը մեկնել է Բաքու

Ֆիդանը մեկնել է Բաքու

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ժամանել է Ադրբեջան՝ մասնակցելու Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության (ԱՓՎՄԽ) VII գագաթնաժողովին։ Միջոցառմանը նա կներկայացնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից։...

Ահա թե ինչու է Ռոբերտ Քոչարյանի գործը համարվում «Աշխարհաքաղաքական N1»․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ պատերազմի 18-րդ օրը, որոշ չափով բացահայտվեց պատերազմի դաշտում մեր կորուստների մասին։ Ուղերձով հանդես եկավ մարդամեկը․ նախ դարձյալ գլուխ գովաց, թե ինչպես հուլիսյան մարտերի ժամանակ է ասել, որ Ադրբեջանը...

Արամ Ա-ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին

Արամ Ա-ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին

Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին։ Այս մասին հայտնում են Կաթողիկոսությունից։ Լևոն XIV-ին ուղղված նամակով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը շուտափույթ ապաքինում է մաղթել՝ ողջունելով Պապի հաջող վիրահատությունը։ Հայրապետը...

Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Հայաստանի կարևորագույն էկոհամակարգերը․ Լիանա Մանուկյան

Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Հայաստանի կարևորագույն էկոհամակարգերը․ Լիանա Մանուկյան

ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան»-խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանը մասնակցել է COP 17-ի շրջանակում անցկացվող «Կանաչ օրակարգը՝ ի շահ ընտրողների և համայնքների խորհրդարանական երկխոսություն կլիմայի և բնության պահպանության շուրջ» թեմայով պանելային քննարկմանը։ Այս մասին...