Հարավային Լիբանանում օգոստոսի 15-ին իրականացված իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի։ Այս մասին հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությունը, գրում է shafaq.com-ը։
Անսար բնակավայրում բնակելի տան վրա հասցված հարվածի հետևանքով զոհվել է 7 մարդ, այդ թվում՝ երեք երեխա, ևս 2 մարդ վիրավորվել է։
Դեյր ալ-Զահրանիում մեկ այլ իսրայելական հարվածի հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ առնվազն 9-ը։ Այսպիսով, օրվա ընթացքում Հարավային Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 11-ի։
Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը դատապարտել է հարձակումները՝ հայտարարելով, որ դրանք վտանգում են երկրի հարավում կայունություն հաստատելու ջանքերը։ Նախագահ Ժոզեֆ Աունն իր հերթին նշել է, որ հարվածները «հստակ ուղերձ են բանակցային գործընթացին» և ԱՄՆ-ի միջնորդական ջանքերին։






