2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել. Տիգրան Ջրբաշյան

15 Օգոստոսի, 2026

Տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նախորդ գրառումների շարունակությունը՝ հասկանալու, թե հրապարակվող «դեպքերի» թվերն իրականում ինչ են նշանակում։

Այս անգամ՝ ՄՌՏ-ի մասին։

2026թ. առաջին կիսամյակի հրապարակված տվյալներից առանձին չի երևում՝ քանի ՄՌՏ հետազոտություն է փոխհատուցվել։

Իսկ գնահատման համար հատկապես երկու ցուցանիշ է հետաքրքիր․

քանի՞ ՄՌՏ է կատարվել 1,000 ապահովագրվածի հաշվով,

և միջինում քանի՞ ՄՌՏ է կատարվել այն մեկ անձի հաշվով, որն իրականում ստացել է այդ ծառայությունը։

Առաջինը թույլ է տալիս համեմատել համակարգի ինտենսիվությունը այլ երկրների հետ, երկրորդը՝ հասկանալ կրկնվող հետազոտությունների չափը։

Հետևաբար պարզ հարց Հիմնադրամին․ 2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել, քանի՞ եզակի անձ է ստացել այդ ծառայությունը, և ինչքա՞ն են այս երկու ցուցանիշները»։

Նմանատիպ նյութեր

Պետական դատարանները պարտավոր են հարգել եկեղեցու ինքնավարությունը. Արթուր Ղամբարյան

Պետական դատարանները պարտավոր են հարգել եկեղեցու ինքնավարությունը. Արթուր Ղամբարյան

Միայն քաղաքական կոնտեքստում է հնարավոր հասկանալ, թե Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանն ինչու, խախտելով Եվրոպական դատարանի Մեծ պալատի «Կարոլի Նադն ընդդեմ Հունգարիայի» (Károly Nagy v. Hungary, [GC], 56665/09), 2017 թվականի սեպտեմբերի 14-ի վճիռով արտահայտված...

Մալիշկայում դիմակավորված անձը գիշերային ժամերին քարեր է նետում տների ուղղությամբ և արագ անհետանում․ Շամշյան

Մալիշկայում դիմակավորված անձը գիշերային ժամերին քարեր է նետում տների ուղղությամբ և արագ անհետանում․ Շամշյան

Արդեն ավելի քան 10 օր է՝ անհանգիստ ու լարված իրավիճակ է ստեղծվել Վայոց ձորի մարզի Մալիշկա բնակավայրում։ Ըստ shamshyan.com-ի՝ գյուղի բնակիչների խոսքով՝ գիշերային ժամերին գյուղում հայտնվում է դիմակավորված անհայտ անձ, ով քարեր է նետում բնակելի տների ուղղությամբ, վնասում...

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին

Բարձրագույն դատական խորհրդի՝ օգոստոսի 14-ի որոշմամբ դադարեցվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արուսյակ Հարությունի Ալեքսանյանի լիազորությունները: Լիազորությունները դադարեցնելու հիմք է հանդիսացել Արուսյակ Ալեքսանյանի...

Լեհաստանում կրակը ոչնչացրել է երեք պատմական շինություն

Լեհաստանում կրակը ոչնչացրել է երեք պատմական շինություն

Օգոստոսի 15-ի լույս 16-ի գիշերը Լեհաստանի Սանոկ քաղաքում գտնվող Ժողովրդական շինարարության թանգարանի տարածքում խոշոր հրդեհ է տեղի ունեցել։ Կրակը ոչնչացրել է երեք պատմական շինություն, այդ թվում՝ վերջերս վերականգնված XVII դարի հռոմեական կաթոլիկ եկեղեցին, որը տեղափոխվել...