«Մենք չենք կարող այսօրվա Հայաստանի տնտեսության մասին խոսելիս առաջնային չխոսել Հայաստան-ԵԱՏՄ, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների մասին, տնտեսական հարաբերությունների մասին, որը վերջին ամիսներին պարզապես ոչ թե կատաստրոֆիկ վիճակում է, պարզապես գոյություն չունի։
Գոյություն չունի, և դրա, այսպես ասած, բացասական հետևանքները զգում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։
Այս տարի մի փոքր այս արտահանումը, որ չկա դեպի Ռուսաստանի Դաշնություն, մի փոքր մեղմում է այն փաստը, որ ընդհանուր բերքը այս տարի մի փոքր քիչ է նախորդից։ Կան բերքի որոշակի տեսակներ, որ շատ ավելի քիչ են եղել։
Այս պրոբլեմը շատ ավելի խորանալու է աշնանը»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 14-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։





