Նիկոլ Փաշինյանն ընդունակ է բերել 288․000 ադրբեջանցի ու ասել՝ «բա ասում էիք 300․000, ո՞ւր ա»․ Քրիստինե Վարդանյան

13 Օգոստոսի, 2026

 

«Ադրբեջանը վարում է պետական քաղաքականություն, որի արտաքին քաղաքական առաջնային նպատակներից մեկը Հայաստանում ադրբեջանցիների բնակեցումն է։ Ի՞նչ թվով կլինի՝ դա չէ խնդիրը, թիվը չէ իրենց խնդիրը. իրենց խնդիրը մեր ներքին գործերին միջամտելու անսահման գործիքակազմ ունենալն է։

Ի՞նչպես պետք է դիմագրավենք սրան, ո՞րն է Նիկոլ Փաշինյանի առաջարկը մեզ, և որտե՞ղ է այստեղ ադրբեջանական պահանջների գաղափարակայնացումը։

Դուք խոսում եք արցախահայերի վերադարձի իրավունքից, դրա համար էլ Ադրբեջանը խոսում է այստեղ ադրբեջանցիների բնակեցումից․ սխալ եք ասում։ Նախ՝ Հայաստանի Հանրապետությունը պետական մակարդակով չի խոսում՝ հրաժարվել է արցախահայերի վերադարձի իրավունքի մասին խոսելուց, ու դա Ադրբեջանի և ոչ մի պահանջ չի պակասեցրել։

Բայց ինչպե՞ս կարելի էր, ինչպե՞ս հայկական շահերը պաշտպանող որևէ պետություն կդիմագրավեր այդ սպառնալիքին․ Արտաքին գործերի նախարարությունը վաղուց արդեն զբաղված կլիներ Բաքվում, Սումգայիթում և ադրբեջանական մյուս քաղաքներում ապրած հայերի իրավունքների պաշտպանության փաթեթներ կազմելով, որոնք ջարդերի հետևանքով են լքել Ադրբեջանը, և այս երկու օրակարգերը իրար հակադրելով՝ միևնույն ժամանակ, այո՛, պաշտպանելով պետական և ոչ պետական ինստիտուտներով արցախահայերի վերադարձի իրավունքը»,- այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

ՀՀ քաղաքացի երեխաներին կարգելվի կրթվել Ստամբուլի հայկական դպրոցներում

ՀՀ քաղաքացի երեխաներին կարգելվի կրթվել Ստամբուլի հայկական դպրոցներում

Թուրքիայի կրթության նախարարության տեսուչները ստուգումներ են սկսել Ստամբուլի հայկական դպրոցներում, որոնք առաջիկայում ընդգրկելու են նաև հունական ու հրեական կրթօջախները։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ տեսուչները դպրոցների տնօրինությանը հայտնել են, որ այլևս արգելվում է...

Ռուսաստանը նշել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման վերսկսման պայմանները

Ռուսաստանը նշել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման վերսկսման պայմանները

Ռուսաստանը նշել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման վերսկսման պայմանները։ Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել է, որ մատակարարումները կարող են վերսկսվել, եթե ապահովվի արտադրանքի անվտանգությունը, վերահսկվեն թունաքիմիկատները, հայ...

Ժողովո՛ւրդ, քաշելու են մեզ, մեզ երաշխիք ա պետք․ Նարեկ Կարապետյան

  «Ժողովո՛ւրդ, քաշելու են մեզ, մեզ երաշխիք ա պետք։ Մենք հասնելու ենք մեր տարածքային ամբողջականության երաշխիքին, մենք չենք վստահելու Ադրբեջանի նախագահին, մի համոզեք մեր ժողովրդին։ Մեզ երաշխիքներ են պետք, դա է մեր մոտեցումն ու...

Դատարանից փախուստի դիմած կալանավորը 10 օր է՝ ազատության մեջ է․ նրա նկատմամբ անգամ հետախուզում հայտարարված չէ

Դատարանից փախուստի դիմած կալանավորը 10 օր է՝ ազատության մեջ է․ նրա նկատմամբ անգամ հետախուզում հայտարարված չէ

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Ավան» նստավայրից օգոստոսի 3-ին փախուստի դիմած կալանավորին արդեն 10 օր է, ինչ իրավապահներին չի հաջողվում հայտնաբերել։ Ըստ էության, թեև տաք հետքերով անձին չեն հայտնաբերել, իրավապահներն այս փուլում նաև զերծ են մնում նրա...

Փոխանակ մենք ամեն կերպ խուսափեինք այս ամեն ինչից, բախման կետերից մեկը դարձանք․ Լևոն Քոչարյան 

«Շատ է խոսվում Նիկոլ Փաշինյանի, «Քաղաքացիական պայմանագրի» կողմից «Իրական Հայաստանի» մասին։ Այսպես, կոնցեպտ կա՝ «Իրական Հայաստան», որտեղ, եթե պարզ լեզվով ասեմ, փորձում է, կոմպյուտերային լեզվով ասած, ֆորմատ անել այսպես հիշողությունը՝ ամեն...