Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան 

13 Օգոստոսի, 2026

Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ։ Ազգային ժողովի աշխատանքներին չի կարողանում մասնակցել մեր գործընկեր Արթուր Սարգսյանը, որովհետև այս իշխանություններին ծառայող դատավորը շարունակում է նրան ապօրինի կալանքի տակ պահել։ Այս մասին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ շեշտելով, որ կլքի նիստերի դահլիճը ժամը 15։00-ին, քանի որ Շենգավիթի նստավայրում շարունակվելու է Բագրատ Սրբազանի և արդարների գործով դատաքննությունը։

«Այստեղ շատ խոսվեց քաղբանտարկյալների մասին։ Խորհրդային Միությունում կար մի հայտնի անեկդոտ։ Մեկը սպիտակ թուղթ է կպցնում պատին, միլիցիան գալիս է, ասում է՝ «Այս ի՞նչ ես անում»։ Ասում է՝ «Թռուցիկ եմ կպցնում»։ Ասում է՝ «Բայց վրեն բան գրած չկա»։ Ասում է՝ «Մեկ է՝ բոլորը գիտեն»։

Ժողովուրդ ջան, ինչքան էլ ասենք՝ չափորոշիչներով չի համապատասխանում քաղբանտարկյալի, բայց հասկանալի է, որ այն բոլոր մեր հայրենակիցները, որոնք այս տարիներին ձերբակալվել են, կալանավորվել են, տևական ժամանակ անազատության մեջ են եղել, բոլորի հիմքը քաղաքական է»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Աղմուկից հետո՝ պարզաբանումներ․ իսկ ո՞վ է պատասխանատու

Աղմուկից հետո՝ պարզաբանումներ․ իսկ ո՞վ է պատասխանատու

Վերջին օրերին հանրային լայն դժգոհություն է առաջացել երկու դեպքի շուրջ։ Սեպտեմբերի 22-ին Երևանի քաղաքապետարանի կողմից 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը հեռացվել էր Երևանի «Հաղթանակ» զբոսայգու գլխավոր մուտքի պատից, ինչից հետո սոցիալական...

«Հայաստան» խմբակցության ղեկավարն ու քարտուղարը ԱԺ-ում հյուրընկալել են IODA-ի ներկայացուցիչներին

«Հայաստան» խմբակցության ղեկավարն ու քարտուղարը ԱԺ-ում հյուրընկալել են IODA-ի ներկայացուցիչներին

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և քարտուղար Արթուր Խաչատրյանը Ազգային ժողովում հյուրընկալել են «Հայաստանում Ժողովրդավարության միջազգային դիտարանի» (IODA) անկախ փաստահավաք առաքելության անդամների ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում ներկայացվել...

Ավտոմեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից 78 մլն դրամ է հափշտակվել

Ավտոմեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից 78 մլն դրամ է հափշտակվել

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է ավտոմեքենաների ներմուծման պատրվակով խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը՝ մեկ անձի...

Կարևորը՝ ԵԽԽՎ զեկույցից

Կարևորը՝ ԵԽԽՎ զեկույցից

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հրապարակել է Հայաստանի՝ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների դիտարկման վերջնական զեկույցը։ Թեև ԵԽԽՎ-ն ընտրությունների օրը ընդհանուր առմամբ գնահատել է որպես «խաղաղ, ներառական և տեխնիկապես լավ կազմակերպված»,...

Փաշինյանի՝ Սփյուռքի պառակտման փորձերը․ Հարություն Աղա-Սարգսյան

Փաշինյանի՝ Սփյուռքի պառակտման փորձերը․ Հարություն Աղա-Սարգսյան

Համահայկական ուսանողական ասոցիացիան ստեղծվել էր որպես ապաքաղաքական հովանոցային կառույց՝ միավորելու հայ ուսանողներին՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից։ Բայց սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Ասոցիացիայի անդամ ուսանողների հետ և նրանց ներկայացրեց իր...