Մեր քաղաքացիները ճռռում են վարկերի տակ, տոկոսադրույքները պետք է իջեցվեն․ Մեսրոպ Մանուկյան

13 Օգոստոսի, 2026

 

«Երևան քաղաքում անթույլատրելի ձևով գույքահարկը շատ բարձրացել է, և մենք առաջարկել էինք, որ 2026 թվականին պետք է չեղարկենք:

Այստեղ մենք քննարկումը նույնպես ունեցել ենք, որ ոչ թե պիտի լինի ամբողջական չեղարկում, այլ պիտի տարանջատվի թացը չորից: Այսինքն՝ շքեղության հարկ. այն մարդը, որը վճարունակ է, ինքը պարտավոր է շարունակել թանկ վճարել, իսկ այն քաղաքացին, որն ի վիճակի չէ, այս մարդու համար մենք պիտի ստեղծենք օրենսդրական այնպիսի պայման, որ այդ մարդը չվճարի: Այդ օրենսդրական նախաձեռնությունը ներկայացվելու է մեր ֆրակցիայի կողմից, ու շատ արագ: Առաջինը կքննարկենք ժողովրդի հետ, կքննարկենք մասնագետների հետ, որպեսզի ամբողջական լինի, որովհետև առաջին հայացքից թվում էր, որ բիզնեսին էլ է ինքը շատ վնաս տալիս. շատ-շատ հասարակական նշանակության օբյեկտների գույքահարկը բարձրացել է, դա էլ բերում է վարձավճարի թանկացման: Բայց որպեսզի ամբողջական լինի, դա կներկայացնենք մենք:

Հաջորդը, որ կա, ժողո՛վուրդ ջան, խայտառակ «կարմիր գծերի» օրենքն է, որ բերեցիք, դարձրեցիք տեղական վճար: Մի քանի տարի Երևանի քաղաքային իշխանությունը՝ փոքրամասնությունների կոալիցիան, ժողո՛վուրդ ջան, փոքրամասնությունների իշխանությունը մտավ քաղաքացու գրպանը՝ բառիս ուղիղ իմաստով: Երբ որ Սուրեն Գրիգորյանին՝ ձեր իրավաբանության կորիֆեին, ասում էի, որ սխալ է, կանչել եմ քննարկման առանձին, ասել եմ՝ չի՛ կարելի, օրենքով այսպես է, եկեք այսպես արեք, այնպես արեք, բեռնաթափում չի լինի, չէին լսում: Դատարանում վիճարկում էին, էլի նույն համառությամբ, նույն պնդաճակատությամբ ասում էին, որ լավ ենք արել: Այնտեղ ուրիշ է. դատարանն արել է, փաստացի ուժի մեջ մտած վճիռ կա, որ դա եղել է ապօրինի, ու դրա արդյունքում նախորդ խորհրդարանը, ի դեմս շատ-շատ պատգամավորների, ժողո՛վուրդ ջան, դուք հաստատեցիք, փոխեցիք, որպեսզի այդ անօրինականությունը դառնա օրինական:

Մենք քաղաքացու իրավունքները պիտի վերականգնենք. ոտնահարված իրավունքները պիտի վերականգնվեն, ժողո՛վուրդ ջան»,- այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Էլեկտրաէներգիայի առևտրի ոլորտում Ադրբեջանի հետ կարող ենք ունենալ գործընկերություն․ Փաշինյան

Էլեկտրաէներգիայի առևտրի ոլորտում Ադրբեջանի հետ կարող ենք ունենալ գործընկերություն․ Փաշինյան

Մեր ռազմավարությունն էներգետիկ 100%-անոց անկախությունն է։ Բայց սա չի նշանակում, որ էլեկտրական էներգիայի միջազգային առևտրից դուրս ենք մնալու։ Երբեմն կարող ենք արտահանել, երբեմն՝ ներկրել, այդ թվում՝ Ադրբեջանի հետ կարող ենք ունենալ գործընկերություն։ Ճեպազրույցի ժամանակ...

Ի՞նչ նախապայմաններ է դրել Թուրքիան Հայաստանի Հանրապետության առջև․ Կարապետյանը՝ ՔՊ-ականին

«Ի՞նչ նախապայմաններ է դրել Թուրքիայի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության առջև՝ սահմանները բացելու համար։ Արդյո՞ք նախապայմանների մեջ կա Ցեղասպանության պետականորեն ճանաչման հարցը առաջ չքաշելը, և կա՞ մեր Ազգային խորհրդանիշներից, մեր...

Ասում է՝ եղբայր, այսօր երկուշաբթի՞ է, թե ձմեռ, ասում է՝ չգիտեմ, ես հեծանիվով եմ․ Հայկ Ֆարմանյան

  «Մի կարևոր ընդգծում անեմ․ որպես տղամարդ՝ ատում եմ կամ առնվազն չեմ հարգում տղամարդու մեջ երեք հիմնական հատկանիշ՝ արդարանալ ինչ-որ մեկի առաջ, հրաժարվել նախկին խոսքերից և ճիշտը չասել։ Հետևությունները թողնում եմ ձեզ։ Ինչու՞ ընտրել ինձ...

ԱՄՆ-ն չի փոխանցել Զելենսկու առաջարկները․ ՌԴ ԱԳ փոխնախարար

ԱՄՆ-ն չի փոխանցել Զելենսկու առաջարկները․ ՌԴ ԱԳ փոխնախարար

Ռուսական կողմին հայտնի չէ ուկրաինական հակամարտության ավարտի հարցով Վլադիմիր Զելենսկու՝ ԱՄՆ-ին արված առաջարկների մասին, ամերիկացիները ոչինչ չեն փոխանցել Մոսկվային դիվանագիտական խողովակներով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, հայտնում է ՌԻԱ...

Զինծառայող է զոհվել․ ՊՆ

Զինծառայող է զոհվել․ ՊՆ

Օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Այս մասին հայտնում է...