Փորձում են Վրաստանը ներքաշել նոր սադրանքի մեջ. Կոբախիձե

12 Օգոստոսի, 2026

Վրաստանի օրինակով ակնհայտորեն երևում է, որ արմատական հակառուսական տրամադրությունները կեղծ են, ինչը հաստատվում է նաև կոնկրետ փաստերով։ Այս մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս ամենը «խորքային պետության» ծրագիրն է՝ Վրաստանում արհեստականորեն ռուսատյացություն բորբոքելու՝ սեփական գործակալական ցանցի օգտագործմամբ։

«Կարծում եմ՝ հասարակությունը պետք է իմանա, թե ինչի է ծառայում «խորքային պետության» ծրագիրը՝ Վրաստանում արհեստականորեն ռուսատյացություն բորբոքելու՝ սեփական գործակալական ցանցի օգտագործմամբ։ Վրաստանի իշխանությունները բազմիցս նշել են, որ 2022 թվականին Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր գլոբալ պատերազմի կուսակցությունն ամեն ինչ անում էր, որպեսզի մեր երկիրը դառնա այս հակամարտության մասնակից, և որպեսզի Վրաստանում բացվի երկրորդ ճակատ։ Հենց դա էր այն «հնարավորությունների պատուհանը», որը մեր երկիրն ու ժողովրդին կանգնեցրել էր գոյաբանական սպառնալիքի առաջ։

Վրաստանում երկրորդ ճակատ բացելու պահանջը շուտով ուղեկցվեց Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցներին միանալու հրահանգներով, ինչը միտված էր վրացական տնտեսության քայքայմանը։

Հենց այն պատճառով, որ վրացական իշխանությունները հրաժարվեցին կատարել այդ պահանջները, վարեցին ինքնիշխան քաղաքականություն և գործեցին պետական շահերից ելնելով, մեր երկիրը դարձավ եվրոպական բյուրոկրատիայի և արևմտյան առաջնորդների թիրախը, որոնք գործում են ոչ ֆորմալ օլիգարխիկ ուժերի միջոցով։

Այս գործընթացում տարբեր երկրներ, որոնք միանշանակ կառավարվում են «խորքային պետության» կողմից, այդ թվում՝ ԱՄՆ նախորդ վարչակազմը՝ Բայդենի վարչակազմը, գործի դրեցին ճնշման բոլոր մեխանիզմները․ պատժամիջոցներ սահմանվեցին վրացական իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների, իշխող կուսակցության պատվավոր նախագահ պարոն Բիձինա Իվանիշվիլիի, վրացի դատավորների, ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցների, ֆիզիկական անձանց և այլոց նկատմամբ։

Իշխանությունների վրա ճնշում գործադրելու համար օգտագործվում էր նաև Վրաստանի կողմից հայտարարված նպատակը՝ դառնալ Եվրոպական միության լիիրավ անդամ։ Այն բանից հետո, երբ սա նույնպես նրանց համար ցանկալի արդյունք չտվեց, քանի որ չհաջողվեց ենթարկել Վրաստանի բնակչության աջակցությունը վայելող իշխող կուսակցությանը, նրանք փորձում են իրենց գործակալական ցանցի միջոցով Վրաստանը ներքաշել նոր սադրանքի մեջ։

Սա որակապես նոր փուլ է գրոհի, որն ուղղված է Վրաստանի, վրաց ժողովրդի և նրա ինքնիշխանության դեմ, և որը համաժամանակ զարգանում է մի քանի ուղղություններով։ Հենց հասարակությանը մեր երկրի դեմ սկսված այս հարձակման նոր փուլի մասին տեղեկացնելն է իմ այսօրվա նպատակը», — հայտարարել է Կոբախիձեն։

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Խորհրդարանը քննարկում է 2027 թվականի պետբյուջեի նախագիծը

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Խորհրդարանը քննարկում է 2027 թվականի պետբյուջեի նախագիծը

Տեղի է ունենում ԱԺ հերթական քառօրյան։ Օրակարգում 13 հարց է։ Բոլորը կքննարկվեն առաջին ընթերցմամբ։ Պատգամավորները քննարկում են 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Կալասին ՌԴ-ում կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում. Վոլոդին

Կալասին ՌԴ-ում կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում. Վոլոդին

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Եվրամիության արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին Ռուսաստանում կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում՝ Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցած ռուս զինծառայողների վերաբերյալ...

Դադարեցրե՛ք ՔՊ-ին քննադատողների նկատմամբ հետապնդումները, ազատե՛ք քաղբանտարկյալներին․ Արթուր Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը ներկայացրել է Ազգային ժողովի հայտարարության նախագիծ՝ Հայաստանում քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանության և նրանց իրավական երաշխիքների...

Քոչարյանը մեզ համար պայքարից չնահանջելու օրինակ է․ Հայկ Աթոյան

Քաղաքական հետապնդումները Հայաստանում սկսվել են դեռևս 2018 թվականի հուլիսի 27-ից, երբ կալանավորվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Այս մասին հայտարարել է «Հայաստան» դաշինքի անդամ Հայկ Աթոյանը։ Նրա խոսքով՝ այն ժամանակ...