Նախիջևանից Հայաստան էլեկտրահաղորդման գծեր անցկացնելու նախագիծը պատրաստ է․ Ալիև

11 Օգոստոսի, 2026

Ադրբեջանից Նախիջևան Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծեր անցկացնելու նախագիծը պատրաստ է, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նրա խոսքով՝ ադրբեջանցի մասնագետներն ուսումնասիրություններ են իրականացրել Հայաստանի տարածքում և որոշել էլեկտրահաղորդման գծերի հենասյուների տեղադրման հնարավոր վայրերը։

Ալիևը նաև խոսել է Հայաստանի հնարավոր էներգետիկ ճգնաժամի մասին՝ այն կապելով Հայկական ատոմակայանի փակման հետ։ Նա նշել է, որ ճգնաժամից խուսափելու նպատակով Բաքուն պատրաստ է Հայաստանին ապահովել «էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուրով»։

Միաժամանակ Ալիևը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է TRIPP ծրագրի շրջանակում Հայաստանի տարածքով երկաթուղու կառուցման հարցը։ Նրա խոսքով՝  շինարարությունը պետք է սկսվի այս տարի։

Նմանատիպ նյութեր

Թրքամետ ռեկտորը հիմա էլ «հայագիտությամբ» է որոշել զբաղվել․ «Հրապարակ»

Թրքամետ ռեկտորը հիմա էլ «հայագիտությամբ» է որոշել զբաղվել․ «Հրապարակ»

Մանկավարժականի ռեկտորի ԺՊ Լիլիթ Մկրտչյանը, որն ունի թրքամետի համբավ հայ պատմաբանների շրջանում, ինչպես նաև այս առնչությամբ մի քանի սկանդալների կիզակետում է ժամանակին հայտնվել, որոշել է ակտիվ հայագիտական աշխատանքներով զբաղվել: Գրում է «Հրապարակ»-ը։ Մենք նախորդ շաբաթ...

«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը վերահաստատել է իր աջակցությունը ՀԱ Եկեղեցուն ու Վեհափառ Հայրապետին

«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը վերահաստատել է իր աջակցությունը ՀԱ Եկեղեցուն ու Վեհափառ Հայրապետին

«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահության հայտարարությունը․ «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ առաջնորդել է մեր ժողովրդին ամենածանր փորձությունների միջով, պահպանել է մեր ազգային ինքնությունը, լեզուն, մշակույթն ու ազգային արժեքները։ Սակայն...

Երևան-Սևան ավտոճանապարհին ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը պոկվել և հայտնվել է ճանապարհին

Երևան-Սևան ավտոճանապարհին ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը պոկվել և հայտնվել է ճանապարհին

Այսօր՝ օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան Մ4 ավտոճանապարհի 56-րդ կմ հատվածում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը պոկվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածի վրա։ Ինչպես հայտնում է...

Պետության գաղութացումն էլ ինչպե՞ս է լինում․ քաղաքագետ

Պետության գաղութացումն էլ ինչպե՞ս է լինում․ քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երբ քպ-ականներն հայտարարում են, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու համար հանրաքվե չեն կարող անել արտաքին դերակատարների պահանջով, նրանք ճիշտ են ասում և դա իսկապես ՀՀ ինքնիշխանության մասին է։ Սակայն, երբ ՔՊ-ականները, մյուս կողմից,...

Ալիևը նորից հիշեցրել է Ադրբեջանի «տարածաշրջանային կշռի» մասին

Ալիևը նորից հիշեցրել է Ադրբեջանի «տարածաշրջանային կշռի» մասին

«Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը, ինչպես ձեզ հայտնի է, մեր նախաձեռնությունն էր։ Ադրբեջանի հիմնական հատվածը նրա անբաժանելի մասի՝ Նախիջևանի հետ կապելը մեր վաղեմի երազանքն էր։ Մենք վստահորեն և շատ հմտորեն առաջ էինք շարժվում, մոտենում էինք այս նպատակին և արդեն շատ մոտ ենք...