Օրերս ՀՀ քննչական կոմիտեն խայտառակագույն մի հաղորդագրություն տարածեց. Գեղամ Մանուկյան

11 Օգոստոսի, 2026

«Օրերս Հայաստանի քննչական կոմիտեն խայտառակագույն մի հաղորդագրություն տարածեց, որով այնքան ակներև էր մարդու անձնական տվյալների, անձնական կյանքի մեջ միջամտությունը, որ (սա եզակի բացառություն էր) կարելի է ծափահարել Մարդու իրավունքների պաշտպանին՝ արագ արձագանքելու համար։ Խոսքը վերաբերում է Հովիկ Աբրահամյանի որդու ձերբակալման հետ կապված անձնական տվյալների հրապարակմանը։ Դիմում եմ ձեզ՝ որպես պետաիրավական հանձնաժողովի ապագա նախագահի (խտրական բան չեմ ասում) և նաև որպես կնոջ՝ հայցելով ձեր դիրքորոշումը, և ակնկալում եմ նաև դատապարտման խոսք, որպեսզի ապագայում Քննչական կոմիտեն զերծ մնա քաղաքական ճղճիմ նպատակներով նման խայտառակ հաղորդագրություններ տարածելուց»,- այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ դիմելով ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանին։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Մեզանից որևէ մեկը չի պատրաստվում կողմ քվեարկել «Ալիևյան Սահմանադրության»-ը․ Աննա Գրիգորյան 

  «Հիմա՝ ֆունդամենտալ հարցին։ Դուք Ձեր ելույթում էլ ասացիք, որ խորհրդարանի և նաև Ձեր պրոֆիլային հանձնաժողովի անկյունաքարային հարցը լինելու է Սահմանադրության հարցը։ Ես ուզում եմ՝ շատ հստակ ասեք՝ արդյո՞ք այդ նոր տեքստի մեջ, որը հայ...

Ո՞վ է Գարեգին Բ–ի գործով նոր 29–ամյա դատավորը

Ո՞վ է Գարեգին Բ–ի գործով նոր 29–ամյա դատավորը

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է 29–ամյա դատավոր Սերժ Ռուշանյանին, որը շատ համեստ կենսագրություն ունի։ Պարզվում է, որ նա դատավոր է նշանակվել 2023–ի հուլիսին, իսկ մինչ այդ վերջին աշխատավայրը եղել է ՀՀ արդարադատության...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհայի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից: Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ: Զրուցակիցները քննարկել են...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցով հանրաքվե չի կարող լինել. Խանդանյանը՝ Գալուզինի հայտարարության մասին

ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցով հանրաքվե չի կարող լինել. Խանդանյանը՝ Գալուզինի հայտարարության մասին

Առաջիկա ամիսներին Հայաստանում չի կարող անցկացվել հանրաքվե մի հարցի շուրջ, որը երկրում չի քննարկվել։ Այս մասին օգոստոսի 11-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ մեկնաբանելով...

Տարակուսելի կլինի, որ չհարգեք անձնագիրը, որով Գարեգին Երկրորդ է գրված․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց

  «Դուք ձեր նախընտրական ծրագրում սևով սպիտակի վրա նշել էիք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը պետք է փոխվի։ Ես ուզում եմ հասկանալ՝ արդյո՞ք դուք նախատեսում եք Սահմանադրության խախտում, որով պետությունն իրավունք չունի...