Փաշինյանի հայտարարությունները Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու և ԵԱՏՄ-ում մնալու հարցում խճճված են․ ՌԴ ԱԳՆ

11 Օգոստոսի, 2026

ՌԴ ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզինը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում մատնանշել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների խճճված լինելը՝ Հայաստանի՝ Եվրամիություն մտնելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով հանրաքվեի վերաբերյալ։

Ինչպես նշել է փոխնախարարը, Հայաստանի Սահմանադրության 205-րդ հոդվածը ենթադրում է, որ վերազգային միջազգային կազմակերպություններին անդամակցության վերաբերյալ նման հանրաքվեն պետք է նախաձեռնվի հենց Հայաստանի կառավարության կողմից։

Միևնույն ժամանակ, շարունակել է նա, 2025 թվականին «Եվրոպական միություն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ապագա օրենքի քննարկման ընթացքում հայկական կողմը պնդում էր, որ, չնայած Սահմանադրության դրույթներին, դրա ընդունումը հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն չի առաջացնում, քանի որ այդ փաստաթուղթը պարզապես ոչինչ չնշանակող քաղաքական հռչակագիր է։

«Այժմ էլ մենք լսում ենք, որ Հայաստանի հունիսյան ընտրությունների արդյունքներն իբր ինքնին արդեն համազգային աջակցություն են վկայում եվրոպամետ ուղու, երկրում եվրոպական նորմերի ու կանոնների հետագա ներդրման համար, հետևաբար կրկին հանրաքվեի անհրաժեշտություն չկա», — նշել է փոխնախարարը։

«Հիշեցնեմ, որ նախընտրական արշավի ընթացքում Փաշինյանը երբեմն անում էր տրամագծորեն հակառակ և խճճված հայտարարություններ։ Ընդ որում, երբեմն նաև բավական բացահայտ ընդունում էր, որ Հայաստանին առայժմ ոչ ոք չի հրավիրել ԵՄ, և որ այն ընդհանրապես երբեք կարող է դրա անդամ չդառնալ, — հավելել է նա։ — Իրոք շատ բան է արդեն ասվել, սակայն դա ամենևին էլ հստակություն չի ավելացնում»։

Գալուզինի խոսքով՝ հենց այդ պատճառով Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարները հայտարարել են, որ անհրաժեշտ է հասկանալ, թե իրականում ինչ են մտածում Հայաստանի բնակիչները այս հարցի վերաբերյալ։

«Ընդ որում՝ ոչ թե վերացական-տեսական իմաստով (ցանկանո՞ւմ եք ԵՄ), այլ կոնկրետ-գործնական՝ պատրա՞ստ եք հրաժարվել ԵԱՏՄ անդամակցությունից հանուն ապագայում ԵՄ-ին միանալու՝ ոչ այնքան ակնհայտ հեռանկարի։ Քանի որ հենց հարցի այս ձևակերպումը կլինի առավել ազնիվ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ։ Եվ նաև ԵԱՏՄ մյուս անդամների նկատմամբ», — եզրափակել է գործակալության զրուցակիցը։

Նմանատիպ նյութեր

Առաջին ալիքը դարձել է հակամարդկային բարքերի որջ․ Արա Պողոսյան

Առաջին ալիքը դարձել է հակամարդկային բարքերի որջ․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առաջին ալիքը, որ ուներ տարիների երկարատև ավանդույթներ, անցել էր երկար տարիների ճանապարհ, ուղեկցել ինչպես խորհրդային, այնպես էլ նորանկախ պետականության ամբողջ շրջանը, երեկ ցույց տվեց, որ դարձել է հակամարդկային...

Պատերազմը 44 օր չտևեց․ այն շարունակվել է տարբեր փուլերով․ Արթուր Խաչատրյան

Պատերազմը 44 օր չտևեց․ այն շարունակվել է տարբեր փուլերով․ Արթուր Խաչատրյան

ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է․ Պատերազմը 44 օր չտևեց․․․ Թե՛ Հայաստանի տարածքի մի հատվածի օպուպացիան, թե՛ 23 թվականի սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ ու Արցախի էթնիկ զտումը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսած պատերազմի տարբեր...

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է պաշտոնից հրաժարվելու մասին

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է պաշտոնից հրաժարվելու մասին

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին։ Նրա խոսքով՝ նա նախատեսում է գլխավորել առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Ընտրություններում հաղթելու դեպքում Վուչիչը մտադիր է ստանձնել վարչապետի...

Ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի

Ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի

Սեպտեմբերի 28-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում սեպտեմբերի 28-ի և 30-ի երեկոյան, 29-ին, հոկտեմբերի 1-2-ին ժամանակ առ ժամանակ...

Սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր ուղղակի եթերում ցուցադրել այդ համերգը. Թաթա

Սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր ուղղակի եթերում ցուցադրել այդ համերգը. Թաթա

«Հասկանում եմ ու միանգամայն համաձայն եմ. սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր ուղղակի եթերում ցուցադրել այդ համերգը: Ես ներողություն եմ խնդրում կատարվածի համար, բայց կարևոր եմ համարում տեղեկացնել, որ համերգը հանդիսանում է Հանրային հեռուստաընկերության սեփականությունը»,-...