Սիմոնյանի ֆինանսական պատկերը՝ պաշտոնից հեռանալուց հետո. ի՞նչ է հայտարարագրել նա․ «Փաստինֆո»

7 Օգոստոսի, 2026

Ազգային ժողովի արդեն նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել պաշտոնատար անձի՝ 2025 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը։ «Փաստինֆո»-ն համեմատել է այն 2023 թվականի հայտարարագրի հետ՝ պարզելու, թե ինչպես են փոխվել նախկին խոսնակի գույքային և ֆինանսական ցուցանիշները։

Հայտարարագրի համաձայն՝ Սիմոնյանի անշարժ գույքը փոփոխության չի ենթարկվել։ Ինչպես 2023 թվականին, այնպես էլ 2025 թվականի հայտարարագրում նա նշել է, որ միանձնյա սեփականությամբ իրեն է պատկանում 2019 թվականի օգոստոսին ձեռք բերված բնակարան, ինչպես նաև անհատական բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված իր տնտեսական շինություններով։ Հետաքրքիր է, որ ամուսնալուծությունից հետո նախկին կինը չի բարձրացրել իր մասնաբաժնի հարցը, քանի որ 2019թ.-ին նրանք ամուսիններ էին, իսկ համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված գույքի նկատմամբ երկու կողմն էլ ունի իրավունքներ։

Տրանսպորտային միջոց Ալեն Սիմոնյանը չի հայտարարագրել ո՛չ 2023, ո՛չ էլ 2025 թվականի համար։

Ինչ վերաբերում է հանձնված և վերադարձված փոխառություններին, ապա հայտարարագրում նշված է, որ նա «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ից, որը պատկանում է Արսենյանների ընտանիքին, ստացել է 53 միլիոն 806 հազար դրամի փոխառություն։ Այս ցուցանիշը նույնն է եղել նաև 2023 թվականին։

Փոխվել են Սիմոնյանի դրամական միջոցները։ Եթե 2023 թվականի սկզբին նա հայտարարագրել էր 348 հազար 410 դրամ, 705 ԱՄՆ դոլար և 510 հազար դրամ, ապա նույն տարվա ավարտին նրա դրամական միջոցները կազմել էին 1 միլիոն 692 հազար 58 դրամ։

2025 թվականի սկզբին նախկին ԱԺ նախկին նախագահը հայտարարագրել է ընդամենը 209 ԱՄՆ դոլար և 1 հազար 972 դրամ, իսկ տարեվերջին՝ 199 հազար 965 դրամ, 452 հազար 996 դրամ, 79.8 ԱՄՆ դոլար և 1 հազար 972 դրամ։

Աճել են նաև Սիմոնյանի կանխիկ դրամական միջոցները։ Եթե 2023 թվականի սկզբին այն կազմել էր 24 միլիոն 65 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 24 միլիոն 800 հազար դրամ, ապա 2025 թվականի սկզբին կանխիկ միջոցները կազմել են 26 միլիոն 150 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ արդեն 26 միլիոն 500 հազար դրամ։
Եկամուտների մասով 2025 թվականին Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովից ստացել է 23 միլիոն 556 հազար 920 դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ, իսկ ՀՀ ֆինանսների նախարարությունից՝ 4 միլիոն 360 հազար 959 դրամ եկամտահարկի վերադարձ։ Ընդհանուր եկամուտը կազմել է 27 միլիոն 917 հազար 879 դրամ։ Համեմատության համար՝ 2023 թվականին այդ թիվը կազմել էր 22 միլիոն 692 հազար 300 դրամ։

Վարկային պարտավորությունների մասով հայտարարագրված տվյալները ցույց են տալիս, որ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է 63 միլիոն 399 հազար 810 դրամ, իսկ 2023 թվականի վերջին այն եղել է 63 միլիոն 693 հազար 429 դրամ։
Միաժամանակ զգալիորեն աճել են վարկի մարմանն ուղղված վճարումները։ Եթե 2023 թվականին Սիմոնյանը վարկերի մարման համար վճարել էր 9 միլիոն 103 հազար 148 դրամ, ապա 2025 թվականին այդ նպատակով արդեն վճարել է 13 միլիոն 606 հազար 404 դրամ։

Հայտարարագրում նշված է նաև, որ 2025 թվականին նախկին ԱԺ նախագահը իր ընտանիքի անչափահաս անդամների և խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց ծախսերի համար վճարել է 3 միլիոն 80 հազար դրամ։

2025 թվականի հայտարարագրում արտացոլված են նաև նախկին կնոջ՝ Մարիամ Մարգարյանի մասնակցությունները առևտրային կազմակերպություններում։ Մարգարյանը «ՋԵԼԼԻՄԱԼՍ» ՍՊԸ-ում ունի 50 տոկոս, «ՔԵՅ-ՎԱՅԲՍ» ՍՊԸ-ում՝ 50 տոկոս, իսկ «ԷՖԷՄԷՖ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում՝ 100 տոկոս մասնակցություն։ Ընկերություններից երկուսում Մարգարյանը տնօրեն է։

Նմանատիպ նյութեր

Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»

Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ երկու ամիս առաջ ՊՆ Հատուկ բանակային կորպուսի հրամանատար նշանակված Գարեգին Պողոսյանի պահվածքը քննարկման թեմա է դարձել պաշտպանության համակարգում: Նախարարության մեր աղբյուրների փոխանցմամբ, մի քանի շաբաթ է՝ նա կադրային «ցունամի» է անում...

Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար․ «Ժողովուրդ»

Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի շուրջ կրքերը ՔՊ-ում դեռ չեն հանդարտվել։ Սարգսյանը, հիշեցնենք, հրապարակային քննադատության էր ենթարկել ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանին՝ նրան մեղադրելով...

Արմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը. «Հրապարակ»

Արմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչարյանն իր ղեկավարած մարզում վհուկների որս է իրականացնում։ Չնայած ընտրություններն արդեն անցյալում են, երբ մարզպետը խոշորացույցով հայտնաբերում ու պատժում էր հակաիշխանականներին` ազատում էր աշխատանքից կամ այլ...

Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ»

Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում հանրային առողջության պահպանման պատասխանատուները կարծես աշխատում են ոչ թե «կանխարգելել», այլ «դեպքից հետո արձագանքել» սկզբունքով։ Սա պարզվեց նաև Ծավ գյուղի թունավորման դեպքով պայմանավորված, երբ հայտնի դարձավ, որ վերջին...

Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»

Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կրկին ակտիվացել են Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին փոխելու մասին խոսակցությունները։ Ըստ մեր աղբյուրների՝ ՌԴ-ն դեսպանի թեկնածուի փնտրտուքի մեջ է, որպեսզի մինչեւ հունվար Կոպիրկինը հրաժեշտ տա Հայաստանին։ Առհասարակ, ե՛ւ...