Տուրիստական Դիլիջանի թանկ հողերը մեկնարկային գներով օտարել են. Ոսկան Սարգսյան

6 Օգոստոսի, 2026

Lրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տուրիստական Դիլիջանի թանկ հողերը մեկնարկային գներով օտարել են։ 5 տարում՝ 2021-2026թվականներին Դիլիջան համայնքի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Դիլիջանի տարածքային կազմակերպության ղեկավար Դավիթ Սարգսյանը բնակելի և հասարակական կառուցապատման հողամասերի տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր կասկածելի աճուրդներ է անցկացրել։

Նախկինում բենզալցակայանում բենզինի լիցքավորող աշխատած, իր անձնական գործում «սեռ» գրառման դիմաց «արու» գրած, 2021թ․ փետրվարի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումով Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Դ․ Սարգսյանը 2024թ. մայիս-հունիս ամիսներին համայնքային հողերից 1650 քմ՝ հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով, 11 միլիոն 550 հազար դրամով վաճառել է հարազատ եղբորը՝ Սասուն Սարգսյանին։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այդ առթիվ վարույթ է հարուցել եւ համայնքի ղեկավարի նկատմամբ վարչական տուգանք սահմանել՝ 300 հազար դրամ։

Իր վարչապետության 7-րդ տարում ՝2025թ․-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց համայնքներում ձևական աճուրդներով, էժան գներով հողերի օտարումը թույլ չտալու մասին։ Սակայն մինչեւ 2020 թվականը պետական կամ համայնքային հող գնելու աճուրդները անցկացվում էին առնվազն 2 հոգու մասնակցությամբ, թեև հաճախ երկրորդ մասնակցի ներկայությունը ձևական էր լինում՝ զուտ օրենքը չխախտելու համար:

2020թ․-ին Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փոփոխություն է կատարել Հողային օրենսգրքում, ինչի արդյունքում աճուրդ կարող է անցկացվել նաեւ մեկ հոգու մասնակցությամբ: Այդ օրենսդրական փոփոխությունից օգտվում են Ն․ Փաշինյանի կուսակից համայնքապետերը, այդ թվում՝ Դիլիջան համայնքի ղեկավարը, ով բազում աճուրդներ է անցկացրել մեկ մասնակցով։

Համայնքապետ Դ․ Սարգսյանը Դիլիջան քաղաքի հողերը մեկնարկային գնով, ուղղակի վաճառքով օտարում է նաև ընդլայնման ձևով։ Արդյունքում Դիլիջան համայնքի բյուջե չեն մտնում տասնյակ միլիոնավոր դրամներ; Ահավասիկ, օրինակներից մեկը։ Դիլիջանի համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանին են դիմել քաղաքացիներ Եվա Կամոյի Իսկանդարյանը, Մարուսյա Արմենի Ամիրջանյանը և Գայանե Ռազմիկի Դիլանյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճղ․ թիվ 91 հասցեի, իրենց սեփականության իրավունքով պատկանող 9008․8քմ հողամասին կից գտնվող (Թբիլիսյան խճղ․ թիվ 77/7 հասցեի) 3800քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրենց օտարելու խնդրանքով:

Դիլիջանի համայնքի ղեկավարը մայիսի 7-ին համայնքի ավագանուն առաջարկություն է ներկայացրել նշված 3800քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով 25 միլիոն 970 հազար 340 դրամ արժեքով օտարել Եվա Իսկանդարյանին, Մարուսյա Ամիրջանյանին և Գայանե Դիլանյանին : Համայնքապետի առաջարկին կողմ են քվեարկել համայնքի ավագանու 12 անդամ»։

Նմանատիպ նյութեր

Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն

Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն

Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի հայտարարությունը․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների թեկնածու Արսեն Գևորգյանի մահը կալանավայրում ոչ միայն ցնցող ողբերգություն է, այլև հերթական...

«Ի դեպ»․  Ո՞վ է Արսեն Գևորգյանի մահվան մեղավորը

«Ի դեպ»․ Ո՞վ է Արսեն Գևորգյանի մահվան մեղավորը

Հերթական մահը՝ գործող իշխանությունների պատասխանատվության գոտում։ Այսօր՝ նոյեմբերի 10-ին, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում սրտի կաթվածից մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Գևորգյանը ձերբակալվել և...

Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ աշխարհի ցանկացած կետում, բայց ոչ Մոսկվայում. Անդրեյ Մելնիկ

Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ աշխարհի ցանկացած կետում, բայց ոչ Մոսկվայում. Անդրեյ Մելնիկ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ աշխարհի ցանկացած կետում, նույնիսկ՝ Անտարկտիդայում։ Ինչպես հայտնում է APA-ն, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Անդրեյ Մելնիկը՝ ելույթ...

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հանրապետության տարածքում նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան՝ 2-5...

Փարաքարի հրդեհը մարվել է. պայթյունի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ՓԾ

Փարաքարի հրդեհը մարվել է. պայթյունի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ՓԾ

Նոյեմբերի 10-ին, ժամը 14։26-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքար բնակավայրի Երևանյան 1-ի փակուղում գտնվող տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների...