Եթե ես ԱԺ նիստ վարեմ, չեմ կարող վարել այնպես, ինչպես պարոն Կոնջարյանը երեկ․ Արամ Վարդևանյան

6 Օգոստոսի, 2026

 

«Հայաստանի Հանրապետության առջև ծառացած են ծանրագույն մարտահրավերներ։ Ես երեկ լսեցի, օրինակ, որ պարոն Ռուբինյանը նույնիսկ խոսում էր այն մասին, թե նույնիսկ այս պահին Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են սպառնալիք մնալ Հայաստանի Հանրապետության համար։ Եվ սա ռացիոնալ դիրքորոշում է։ Ի դեպ, ես նշվածը չէի լսել, կարծես թե, վերջին մի քանի տարվա ընթացքում։

Հետևաբար, արտաքին քաղաքականության և խորհրդարանական դիվանագիտության տեսանկյունից մենք մեծ անելիքներ ունենք։ Ընդհանրապես, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը պետք է ծառայի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Իսկ մենք տեսնում ենք առաջնային խնդիրը. դա բարեկեցությունն է, դա տարածքային սպառնալիքներն են և մարտահրավերները։

Ընդհանուր առմամբ, մեզ մոտ՝ մեր համոզմունքներում, ոչինչ չի փոխվել. Հայաստանի Հանրապետությանը պետք են փոփոխություններ։ Ձեզանից շատերն արդեն ութ տարուց ավելի է, ինչ իշխանության ներկայացուցիչ են, և կարծում եմ՝ ձեզ մոտ ևս որոշակի ներքին անհանգստություն կլինի, որովհետև երկար իշխանություն լինելն, ի վերջո, լավ տեղ չի տանում․ իսկ մենք տեսել ենք, թե վերջին տարիներին ինչպիսի մարտահրավերներ են եղել»,- ԱԺ իր ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Չգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համար․ «Ժողովուրդ»

Չգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում դեղատուն մտնող քաղաքացին, բնականաբար, ենթադրում է, որ դեղատան վաճառասեղանին դրված դեղն անցել է պետական վերահսկողության անհրաժեշտ ընթացակարգերը, դրա ծագումն ու որակը ստուգելի են, իսկ դրա վաճառքը թույլատրված։ Սակայն մեր ձեռքի...

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայկական ապրանքների արտահանումների արգելքից մեծապես տուժելու են նաեւ խաղողագործները։ Մի շարք խաղողագործներից ահազանգ ենք ստացել, որ մթերումների գումարները մասնավոր ընկերությունները չեն վճարում կամ չնչին փող են տալիս՝ ասելով, թե գումարի 80...

4.9 մլն դրամ եկամուտ, Chevrolet և կրիպտոակտիվներ․ ինչ է հայտարարագրել ՔՊ երիտասարդ պաշտոնյան․ «Ժողովուրդ»

4.9 մլն դրամ եկամուտ, Chevrolet և կրիպտոակտիվներ․ ինչ է հայտարարագրել ՔՊ երիտասարդ պաշտոնյան․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ArmLur.am-ը ուսումնասիրել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության երիտասարդական կառույցի խորհրդի անդամ Բագրատ Վարդանյանի անցած ուղին և 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ պարզելու համար՝...

Ինչո՞ւ հուզվեց արդարադատության նախարարը․ ովքե՞ր են մեղավոր բանտում մարդու մահվան համար․ «Փաստ»

Ինչո՞ւ հուզվեց արդարադատության նախարարը․ ովքե՞ր են մեղավոր բանտում մարդու մահվան համար․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Արդարադատության նախարար Սրբուհի Գալ յանը նախօրեի ճեպազրույցում, անդրադառնալով բանտում ընդդիմադիր գործիչ Արսեն Գևորգյանի մահվան մասին հարցին, հուզվեց և կիսատ թողեց ասուլիսը: «Շատ նուրբ, էմոցիոնալ հարց է, ու ցավալի է, որ թիրախավորվում են նաև...

Ազգային հիշողության կազմաքանդման վտանգավոր ճանապարհը․ «Փաստ»

Ազգային հիշողության կազմաքանդման վտանգավոր ճանապարհը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի գործող իշխանությունների կողմից հետևողականորեն շրջանառության մեջ դրվող «գաղափարախոսական» թեզերը, որոնք փաթեթավորվում են, այսպես կոչված, «իրական Հայաստանի» հայեցակարգի ներքո, իրականում ուղղված են հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների...