«Ի՞նչ եք կարծում, ո՞ւմ նկատի ունեի «մուսռ» ասելով: Կոնկրետ՝ ձեզ»․ Լևոն Քոչարյանը՝ վկա ոստիկանին

3 Օգոստոսի, 2026

Հուլիսի 31-ին Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանի Կենտրոն-Նորք Մարաշ նստավայրում հերթական դատական նիստն էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի՝ կարմիր բերետավորներին իբր ծեծի ենթարկելու գործով։ Հարցաքննվում էր վկա ոստիկանը՝ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայող Սասուն Ստեփանյանը։

Ամբողջ հարցաքննության ժամանակ վկա ոստիկանի ամենաշատ արտահայտած միտքը հետևյալն էր՝ «չեմ հիշում»։

Հրապարակում ենք հատված՝ հարցսաքննությունից, որտեղ հարցեր է ուղղում ոստիկանին Լևոն Քոչարյանը։

  • Մեքենայի մեջ, երբ ինձ նստացրեցին ու այդ քո գործողություններից հետո, ինչպես դու ես ասում, փորձում էիր, նստացնել, որն իրականում հարված էր, այ դրանից հետո ի՞նչ է տեղի ունեցել մեքենայում, ես ի՞նչ էի ասում։ 
  • Մեքենայում սեռական բնույթի հայհոյանքներ էիք հնչեցնում։
  • Ու՞մ էի հնչեցնում։
  • Ոստիկանության ծառայողների հասցեին և մեր հասցեին, բայց ես կոնկրետ չեմ հիշում ներկա պահին՝ ինչ էիք ասում կոնկրետ, և իմ գործընկերները փորձում էին ձեզ հանդարտեցնել։ Ես ավելի շատ կենտրոնացած եմ եղել մեքենան վարելու վրա։
  • Մեքենան կանգնած էր։
  • Շարժվում էր արդեն։ Մեքենան վարել եմ, տարել եմ ոստիկանության բաժին։ Մինչև այդ էլ, ասացի՝ սեռական բնույթի հայհոյանքներ էր հնչեցնում ոստիկանության ծառայողների և մեր նկատմամբ: Իմ գործընկերներն էլ այդ ընթացքում փորձում էին հանդարտեցնել Լևոն Քոչարյանին:
  • Տեղյակ ե՞ս, որ այդ «հանդարտեցնելու» արդյունքում ես ստացել եմ մարմնական վնասվածքներ, որը հաստատած է դատաբժշկի եզրակացությամբ: Ձեզնից ոչ մեկ ոչ մի վնասվածք չի ստացել, նույնիսկ քերծվածք չունի։ Տեղյա՞կ ես թե չէ:
  • Ոչ։
  • Մինչև այդ ի՞նչ եմ ասել, կհիշե՞ք․ կամ եթե տեսանյութերը տեսել եք, կա դա,  կողքից նկարում են։ Մեքենայի մեջ երևում է, որ ես ինչ-որ բան եմ դեպի տեսախցիկը նայելով՝ ասում։ Նայե՞լ եք տեսանյութը, վստըահ եմ նայել եք։
  • Չեմ հիշում։
  • Ես փորձեմ հիշեցնել․ ասում եմ՝ «մուսռը խփում ա ինձ»։ Այ ի՞նչ ա «մուսռը», գիտե՞ք։
  • Մուսռը գիտեմ ինչ ա, աղբ ա նշանակում, եթե թարգմանենք հայերեն։
  • Իսկ ի՞նչ եք կարծում, ո՞ւմ եմ նկատի ունեցել։
  • Չեմ կարող ասել։
  • Ձեզ նկատի ունեի։ Ոչ թե մյուսներին, կոնկրետ ձեզ։

Դատախազն առարկեց՝ նշելով, որ Լևոն Քոչարյանը վիրավորանքների դաշտ է մտնում, ինչին Լևոն Քոչարյանն արձագանքեց․ «Ես փաստական հանգամանքներն եմ մեջբերում, ինչը կա նաև այն նյութերում, որոնք ներկայացված են դաստարանին։ Այստեղ կարևոր է նաև, որ փորձեմ վկայի հիշողությունը թարմացնել։ Այստեղ շատ կարևոր է, որ մինչև իր ասած՝ ոստիկաններն իբր ինձ փորձում էին հանգստացնել, մասնավորապես՝ Խաչատրյան Հրաչիկը, մինչ այդ, ես արդեն իմ վրդովմունքն արտահայտում էի հենց իր գործողությունների հետ կապված։ Եվ մեծ հաշվով՝ հենց իր գործողություններն են պատճառ հանդիսացել այս ամենի»։

Հարցաքննության առաջին մասը՝ այստեղ։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․ Ըստ Փաշինյանի, «Ալիևն անձնական զրույցներում հաստատել է, որ Բաքուն ընդունում է [սահմանադրության փոփոխության] հարցի ներքին բնույթը և Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջ չի ներկայացնում»:...

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ. սա նրանց երրորդ զրույցն էր վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Զրույցի ընթացքում երկու առաջնորդները քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և...

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Փաշինյանը Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկման ժամանակ հայտարարել է, որ «Արցախ» անվան օգտագործումը չի խանգարում Ադրբեջանին օգտագործել «Բասարգեչար» անվանումը՝ Վարդենիսի անվան ադրբեջանական տարբերակը։ «Մենք կարող ենք ինչքան ուզում ենք «Արցախ» ասել. առավոտյան...

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունը․ «Մոսկվա ժամանելուց առաջ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը պնդել է, թե ռուսական կողմը, իբր, ոչինչ չի արել 2020 թվականի աշնանը ԼՂ հակամարտության սուր փուլի ընթացքում։ Մեջբերենք նրա խոսքերը. «Ես...

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը գրում է․ «Նոյեմբերի 4-ին և 6-ին ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի մի քանի պատգամավորների և հանձնաժողովի փորձագետների հետ այցելել եմ Երևանի կենտրոն, Աբովյան, Սևան, Նուբարաշեն և Արմավիր...