Հասկանում ես, չէ՞, որ ես էլ, դու էլ գիտենք՝ ինչ է եղել, բայց հիմա սուտ ես խոսում․ Լևոն Քոչարյանը՝ ոստիկանին

3 Օգոստոսի, 2026

 

Հուլիսի 31-ին Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանի Կենտրոն-Նորք Մարաշ նստավայրում հերթական դատական նիստն էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի՝ կարմիր բերետավորներին իբր ծեծի ենթարկելու գործով։ Հարցաքննվում էր վկա ոստիկանը՝ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայող Սասուն Ստեփանյանը։

Ամբողջ հարցաքննության ժամանակ վկա ոստիկանի ամենաշատ արտահայտած միտքը հետևյալն էր՝ «չեմ հիշում»։

Ոստիկանին Լևոն Քոչարյանը հարցրեց, թե միմյանց ճանաչե՞լ են նախկինում, թշնամանք ունի՞ իր նկատմամբ։ Բացասական պատասխանից հետո հարցրեց․ «Իսկ ո՞րն է պատճառը, որ ինձ նստեցնում են մեքենան, պտտվում-սկսում ես ինձ հարվածել: Ես հարցնում եմ նախ որպես տղամարդ, հետո որպես ոստիկանի»:

Դատարանը կոչ արեց Լևոն Քոչարյանին վկային դիմել «դուք»-ով։ Լևոն Քոչարյանն արձագանքեց․ «Պատվարժան դատարան, ես չգիտեմ՝ Դուք ոնց կվերաբերեք մեկին, ով ձեզ հարվածում է ընկած ժամանակ, ես չեմ պատրաստվում իրեն «դուք»-ով դիմել։ Ինքը կոնկրետ շատ սխալ ու վատ է պահել իմ հետ կապված, ու մինչև հիմա ես այդ հարցի պատասխանը չունեմ թե ինչու»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Գյումրիում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnր

Գյումրիում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnր

Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 23։40-ի սահմաններում Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում ճակատ ճակատի բախվել են «BMW» մակնիշի և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 4...

Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան

Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան

Սեպտեմբերի 21-24-ը Հայաստան կայցելի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լոու Ցինծյանի գլխավորած պատվիրակությունը։ Պատվիրակության ընդունելությունը կազմակերպելու մասին ԱԺ...

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան վիրավորներ

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան վիրավորներ

Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Մելինե Խ.-ի վարած «BMW» մակնիշի, Գեղարքունիքի մարզի բնակիչ 76-ամյա Սոկրատ Ի.-ի վարած...

10 տարեկանների շրջանում արձանագրել ենք աննախադեպ ծավալների ֆունկցիոնալ անգրագիտություն. Փաշինյան

10 տարեկանների շրջանում արձանագրել ենք աննախադեպ ծավալների ֆունկցիոնալ անգրագիտություն. Փաշինյան

«2019թ․ հետազոտություն ենք արել 10 տարեկանների շրջանում, արձանագրել ենք աննախադեպ ծավալների ֆունկցիոնալ անգրագիտություն․․․ Ուսուցիչները դժվարությամբ են մասնակցում ատեստավորմանը, մեծ դիմադրություն է տեղի ունենում․ դրանք են փաստերը․․․ Եվ մեր քաղաքականությունն այն է, որ...

«Եկեղեցին բռնազավթված է և մենք այդ խնդիրը պետք է լուծենք»․ Փաշինյան

«Եկեղեցին բռնազավթված է և մենք այդ խնդիրը պետք է լուծենք»․ Փաշինյան

Պետության և եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով կամ կարգավորվում են օրենքով։ Օրենքը ընդունում է Ազգային Ժողովը, այսինքն, քաղաքական մեծամասնությունն է օրենք ընդունում և որևէ տեղ գրված չի, թե էդ օրենքի մեջ ինչ պետք է գրված լինի։ Այս մասին «Բուն TV»...