Վենդետան իրավական չի լինում, իրավական լինում է արդարադատությունը․ Լևոն Քոչարյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

2 Օգոստոսի, 2026

«Բարեկիրթ լինելու առաջարկը, որ անում եք՝ ասելով, որ ժողովուրդը մեզ այստեղ է ուղարկել ոչ թե իրար հետ կռիվ անելու համար, այլ աշխատելու համար, կարող է հետաքրքիր թվալ, հատկապես եթե ինչ-որ մեկը սա լսեր, ով ոչնչից տեղյակ չէ»,- արձագանքելով ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանի՝ բարեկիրթ լինելու առաջարկին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։ Ապա շարունակեց․ «Թեկուզ այն վիճակով, որով ընտրություններն անցել են, մեր գնահատմամբ՝ բազմաթիվ խախտումներով և կեղծիքներով, այնուամենայնիվ, նույնիսկ այդ ամենից հետո պատկերը այնպիսին էր, որ այստեղ պետք է լիներ չորրորդ խմբակցությունը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, որը ստացել էր այդ ձայները, որից ուղղակի գողացան այդ մանդատները, ուղղակի գողացվեցին, որպեսզի դուք ունենաք մանդատների 3/5-ը։ Հիմա ինչքանո՞վ է սա բարեկիրթ։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ տեղի ունեցողը ինչքանո՞վ է բարեկիրթ։

Այստեղ շատ իմ գործընկերներ՝ Մեսրոպ Մանուկյանը, Արթուր Սարգսյանը նույնիսկ կալանքի մեջ է, «Ուժեղ Հայաստան»-ից՝ Նարեկ Կարապետյան, Դավիթ Ղազինյան, Մամիկոն Ասլանյան, ով տարիներ շարունակ եղել է ապօրինի քրեական հետապնդման ու կալանքի մեջ, մյուսներին, եթե մոռանում եմ, ներողություն եմ խնդրում, ու մնացած այլ մարդիկ, որոնք այս ամբողջ ընթացքում ենթարկվել են ձեր կառավարության կողմից այս ամբողջ խոշտանգումներին ու քաղաքական հետապնդումներին: Հիմա մենք չենք կարող այս ամեն ինչից դուրս գալ և մտածել, որ մենք ինչ-որ վակումի մեջ ենք․ սա ինչ-որ անկլավ չէ: Եվ սա չի կարող չանդրադառնալ»։

Պատասխանում Ռուբեն Ռուբինյանն էլի հիշեց նախկին ժամանակները ու ասաց, թե հիմա քաղաքական ճնշումներ չկան, ինչին Լևոն Քոչարյանն արձագանքեց․ «Եթե խոսում ենք 2008-ից կամ այլ թվականներից, կարող ենք ավելի հետ գնալ ՝ 90-ականներից խոսել, երբ ձեր հայրը նաև ԱԺ փոխնախագահ էր ու այլ բաներ հիշել։ Առանց մտնելու այդ ամենի մեջ, հիմա ի՞նչ եք դուք ուզում ասել, եթե 2008-ին կամ 96-ին կամ 2001-ին կամ 2015-ին եղել են սխալ բաներ, ուրեմն հիմա արդյո՞ք դրանով արդարացվում է այդ ամեն ինչը․ այսինքն սա է ասածը ամեն անգամ խոսել այ այն ժամանակ էր, այն ժամանակ այն էր։ Իհարկե չեմ մտնում մնացած հարցի մեջ՝ իմ անհամաձայնությունը փաստերով նկարագրելու, որովհետև դրա ժամանակն էլ չկա, բայց ինչքանո՞վ ա սա անկեղծ, և եթե դուք մինչև այս ամեն ինչը հրապարակային հայտարարում եք, որ վենդետա լինելու է ու հիմա ասում եք, որ՝ «նկատի ունեմ իրավական վենդետա», վենդետան իրավական չի լինում, իրավական լինում է արդարադատությունը։ Դուք այս ամենը հիմա ասում եք մի մարդու, որի հերթական դատավարությունն էր ընդամենը երկու օր առաջ ու որը շատ լավ գիտեք՝ ինչի մասին է»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց

Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց

Սեպտեմբերի 19-ին Երևանում հերթական ոտնձգությունն է տեղի ունեցել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդի նկատմամբ։ Հայտնում է shamshyan.com-ը: Այդ օրը՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային...

Քոչարյանի «քեյսը»․ ինչո՞ւ են 8 տարի հետապնդում նախկին նախագահին

Քոչարյանի «քեյսը»․ ինչո՞ւ են 8 տարի հետապնդում նախկին նախագահին

2018 թվականի հունիսի 12-ին, ՀՔԾ նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին հատուկ քննչական ծառայության աշխատակազմին ներկայացնելիս Փաշինյանը հայտարարեց. «Ամենակարևոր գործերից մեկը, որ պետք է իրականացնի ՀՔԾ-ն՝ Մարտի 1-ի բացահայտումն է», գրում է News.am-ը: Մեկ և կես ամիս անց՝...

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում, հայտարարել է Էրդողանը: «Մենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում»,-ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում հայտարարել է Թուրքիայի...

Փաշինյանը կմեկնի Թուրքմենստան

Փաշինյանը կմեկնի Թուրքմենստան

Նիկոլ Փաշինյանն առաջիկայում աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան: Այս մասին հայտնել է Աշխաբադում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը՝ անկախության 35-ամյակի կապակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ։ Այս մասին գրում է Turkmenportal-ը։ Սպասվում է նաև Թուրքմենստանի...

Վրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացի

Վրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացի

Վրաստանի Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ վերջին օրերին Վրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացի։ Արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել Վրաստան։ «Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության աշխատակիցները, նախարարության համապատասխան...