Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի անդամների դեմ գործն ուղարկվել է դատարան: Այս մասին հաղորդում է Սպուտնիկ Արմենիան:
Այն մակագրվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին։
Վարույթը հարուցվել էր դեռևս փետրվարին և կապված էր Արման Սարոյանի վերաբերյալ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու հետ:





