Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը

28 Հուլիսի, 2026

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի օրակարգային կարևոր թեմաներից է Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը։

Երկաթուղու վերագործարկման մասին պայմանավորվածությունը Հայաստանն ու Թուրքիան ձեռք էին բերել դեռևս 2025 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստան էր ժամանել կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Սերդար Քըլըչի և երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացում այդ ժամանակ Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հանդիպման արդյունքներով հաղորդագրություն էր տարածել, որում նշվում էր՝ հատուկ ներկայացուցիչները պայմանավորվել են, որ երկու երկրների համապատասխան մարմինները կկատարեն անհրաժեշտ տեխնիկական ուսումնասիրությունները Գյումրի-Կարս երկաթուղու և էլեկտրահաղորդիչ գծի վերականգնման ու գործարկման համար։

Արդեն 2026 թվականի ապրիլի 28-ին Կարսում տեղի էր ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման` Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը: Տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների ընդլայնման համատեքստում կողմերն ընդգծել էին Գյումրի-Կարս երկաթգծի շուտափույթ գործարկման կարևորությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է արագացնել սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումները. իշխանությունը նպատակ ունի նախագիծը հանրային քննարկման դնել արդեն նոյեմբերի վերջին։...

Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել. «Հրապարակ»

Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում հաղթած թեկնածու, գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանի կնոջ՝ Գայանե Ավետիսյանի «Սոճենի» ՍՊԸ շինարարական ընկերությունը վերջին 2 տարիներին մի քանի խոշոր տենդեր է շահել։ Մասնավորապես՝ Տաշիրի համայնքապետարանի հետ...

«Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»

«Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և «խաղաղության պայմանագրի» շուրջ ընթացող բանակցությունները հերթական անգամ հայտնվել են քաղաքական ու դիվանագիտական տարակուսանքների կենտրոնում։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի...

ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում. «Հրապարակ»

ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերին գրել էինք, որ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հրաժեշտ կտա Հայաստանին, 2018-ի ապրիլից պաշտոնավարող դեսպանից ո՛չ Հայաստանի իշխանությունն է գոհ, ո՛չ Ռուսաստանի, համարում են, որ նա իր մեղքի բաժինն ունի, որ Հայաստանում աճում են...

«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»

«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանն այսօր թևակոխել է մի փուլ, որտեղ միաժամանակյա ճնշումները տարբեր ճակատներից սպառնում են խաթարել պետականության հիմքերը։ Երկրի տնտեսության գլխին կախված է ռուսական բնական գազի գնի հնարավոր թանկացման վերահաս աղետը, որն անխուսափելիորեն...