ԽՍՀՄ-ում իրավական առումով անկլավներ գոյություն չեն ունեցել. Միհրան Շահզադեյան

27 Հուլիսի, 2026

«Խորհրդային Միությունում իրավական առումով անկլավներ գոյություն չեն ունեցել։ Այդպիսի կարգավիճակ սահմանող կամ նույնիսկ «անկլավ» եզրույթն օգտագործող որևէ իրավական ակտ չի ընդունվել։

Նման ակտ հնարավոր չէ գտնել ո՛չ ԽՍՀՄ սահմանադրություններում, ո՛չ միութենական հանրապետությունների սահմանադրություններում, ո՛չ էլ խորհրդային որևէ այլ նորմատիվ իրավական ակտում։

Հետևաբար, օրինակ, Տիգրանաշենը կամ այլ բնակավայրեր «անկլավ» անվանելը չունի իրավական հիմք։ Նման ձևակերպումները լավագույն դեպքում պայմանավորված են իրավական հարցերի ոչ լիարժեք ընկալմամբ, իսկ վատագույն դեպքում՝ հանրային կարծիքի վրա ազդելու նպատակ ունեցող քաղաքական մանիպուլյացիաներով։

Ավելին, Խորհրդային Միության սահմանադրական համակարգում միութենական հանրապետությունների տարածքային փոփոխությունները չէին կարող իրականացվել կամայականորեն։

Եթե մի հանրապետության տարածքի որևէ հատված պետք է փոխանցվեր մյուս հանրապետությանը, ապա դրա համար անհրաժեշտ էր ոչ միայն համապատասխան հանրապետությունների համաձայնությունը, այլև ԽՍՀՄ բարձրագույն պետական մարմինների հաստատումը»,- այս մասին հուլիսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է քաղաքագետ Միհրան Շահզադեյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Նմանատիպ նյութեր

Փաշինյանի կառավարությունը կսկսի փող աշխատել անձնագրերի «վաճառքից» 

  «Բնականաբար, մեր անձնագրերում կան համարներ։ Գիտեք, որ մեր իրականության մեջ թվերի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք կա։ Օրինակ՝ կա անձնագիր, որի համարն է 0000։ Հիմա հարց է առաջանում՝ ո՞վ է ստանալու այդ անձնագիրը։ Մենք որոշում ենք...

Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճ․  հայտարարություն

Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճ․ հայտարարություն

«Ուժեղ Հայաստան»  կուսակցությունը հայտարարություն է տարածել այսօր ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ․ «Երբ իշխանությունը պատասխան չունի ընդդիմության բարձրացրած կարևորագույն հարցերին, դիմում է սադրանքների։ Այսօր էլ ՔՊ-ականները չկարողացան բովանդակային պատասխան...

ՀՀ-ում հաստատվել է հունվարի 1-ից պիտակավորման ենթակա արտադրանքի ցանկը

ՀՀ-ում հաստատվել է հունվարի 1-ից պիտակավորման ենթակա արտադրանքի ցանկը

Հայաստանում հաստատվել է պիտակավորման փորձնական ծրագրի շրջանակում պիտակավորման ենթակա արտադրանքի ցանկը։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հոկտեմբերի 29-ի նիստում։ Մասնավորապես, պիտակավորման նշված ծրագիրը վերաբերում է հրուշակեղենին, կիսաֆաբրիկատներին և...

ՔՊ-ականները աչքերը փակած՝ իրար էին խփում․ Մեսրոպ Մանուկյան 

  «Ակնհայտ է, չէ՞, որ ընդդիմությունն իր համար ստեղծել է այն իրավիճակը, որ այսօր խոսում է արտահերթ ընտրությունների մասին։ Այսինքն՝ ընդդիմությունը հասել է նրան, որ այսօր արդեն ճգնաժամ կա, ճգնաժամ՝ իրենց ներսում։ Իրենք են ասում՝ խնդրում...

Վահագն Ալեքսանյանն իրեն դրել էր Տարզանի տեղը․ Վաղինակ Վարդանով

  «Ուզում եմ ուշադրություն սևեռել նրա վրա, որ անվտանգության աշխատակիցներին մաքսիմալ ուշ է ներս կանչել Ռուբինյանը։ Ուզում եմ ուշադրությունը սևեռել նաև Վահագն Ալեքսանյանի պահվածքի վրա, ով իրեն դրել էր, չգիտեմ, Տարզանի տեղ՝ աթոռը...