Երկու խաբեբաների պատճառով վտանգվում են հայ-իրանական հարաբերությունները․ Իվետա Տոնոյան 

27 Հուլիսի, 2026

«Մենք այս պահին գտնվում ենք Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առջև, և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների այցն այստեղ այսօր կրում է և՛ գործնական, և՛ խորհրդանշական նշանակություն։

Ուրբաթ օրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի և կուսակցության անունից նամակներ են ուղարկվել Հայաստանում գործող բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին, մեր երկրում իրենց առաքելությունն իրականացնող դեսպաններին, ինչպես նաև միջազգային կառույցներին։

Մասնավորապես, մեր երկրում իրենց դիվանագիտական առաքելությունն իրականացնող բոլոր անձանց ուշադրությունը հրավիրել ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սանձազերծված քաղաքական հաշվեհարդարի գործընթացի վրա։ Դիվանագետների ուշադրությունը հրավիրել ենք այն փաստի վրա, որ տեղի են ունենում մարդու իրավունքների և ժողովրդավարական նորմերի կոպտագույն խախտումներ, և միջազգային կառույցները, ինչպես նաև մեր երկրում իրենց առաքելությունն իրականացնող դիվանագետները պետք է այս հարցը պահեն իրենց ամենօրյա ուշադրության կենտրոնում։ Հատկապես այն պայմաններում, երբ ժողովրդավարություն և ժողովրդավարական նորմեր եզրույթները մշտապես օգտագործվում են հենց այս կառույցների կողմից», — այս մասին այսօր՝ հուլիսի 27-ին, ԻԻՀ դեսպանատան դիմաց հայտարարեց ԲՀԿ մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Լավրովը ժամանել է ԱՄՆ

Լավրովը ժամանել է ԱՄՆ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Ատլանտա՝ G20-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը մասնակցելու համար։ Հայտնում է Ռիա նովոստին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, քննարկումների...

Ի՞նչ ունեցվածք ունի Արտաշատի վերընտրված համայնքապետ Կառլեն Մկրտչյանը․ «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածք ունի Արտաշատի վերընտրված համայնքապետ Կառլեն Մկրտչյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 25-ին կայացած համայնքային ընտրությունների արդյունքներով՝ Արտաշատ համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Կառլեն Մկրտչյանի գլխավորությամբ, ստացել էր 23 729 ձայն։ Ընտրությանը մասնակցած 27 731 քաղաքացիներից ՔՊ-ի...

«Էրեբունի-Երեւան 2808» տոնի համար ծախսվել է 766 մլն 756 հազար դրամ․ «Հրապարակ»

«Էրեբունի-Երեւան 2808» տոնի համար ծախսվել է 766 մլն 756 հազար դրամ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Հոկտեմբերի 9-10-ին՝ Երեւանի տոնին, տարբեր միջոցառումներ կազմակերպվեցին, երեկոյան՝ հրավառություն։ Հոկտեմբերի 13-ին գրավոր հարցում էինք արել քաղաքապետարան՝ որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնի վրա, ինչ միջոցառումներ են անցկացվել,...

Ի՞նչ է կատարվում Հայաստանի բանկերի աշխատանքը կարգավորող հարկային դաշտում․ «Ժողովուրդ»

Ի՞նչ է կատարվում Հայաստանի բանկերի աշխատանքը կարգավորող հարկային դաշտում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա հուլիսին մենք ներկայացրել էինք մի վերլուծություն, որտեղ բարձրացված հարցերը ոչ միայն չստացան պատասխաններ, այլև ծնեցին նոր հարցեր։ Խոսքը ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի անունով հայտարարագրված 567 հազար 463 դրամ գնահատված...