«Էրեբունի-Երեւան 2808» տոնի համար ծախսվել է 766 մլն 756 հազար դրամ․ «Հրապարակ»

30 Հոկտեմբերի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է. Հոկտեմբերի 9-10-ին՝ Երեւանի տոնին, տարբեր միջոցառումներ կազմակերպվեցին, երեկոյան՝ հրավառություն։ Հոկտեմբերի 13-ին գրավոր հարցում էինք արել քաղաքապետարան՝ որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնի վրա, ինչ միջոցառումներ են անցկացվել, որի վրա որքան գումար է ծախսվել, որքան է վճարվել երգիչներին։ Խնդրել էինք ներկայացնել ծախսերը բացվածքով՝ անձ-գումար ձեւաչափով։ Մեր հարցմանը չեն պատասխանել սահմանված 5-օրյա ժամկետում, չեն ծանուցել տեղեկություններ հավաքելու համար անհրաժեշտ լրացուցիչ՝ 30-օրյա ժամկետի մասին։ 15 օր հետո պատասխանել են եւ նշել միայն մեկ թիվ՝ ծախսերի ընդհանուր գումարը․ ««Էրեբունի-Երեւան 2808» տոնակատարության շրջանակներում իրականացված միջոցառումների կազմակերպման ծառայությունները ձեռք են բերվել «Գնումների մասին» օրենքով սահմանված ընթացակարգով:

Ըստ այդմ՝ ծրագրի շրջանակներում մատուցված ծառայությունների (համերգների եւ միջոցառումների կազմակերպման եւ իրականացման) բնութագրությունն ու վարձատրության չափը սահմանվել են համապատասխան պայմանագրերով, որոնք հրապարակված են համապատասխան հարթակում: Ընդհանուր առմամբ, ծախսվել է 766 մլն 756 հազար 500 դրամ»: Հիշեցնենք, որ աստղաբաշխական հոնորարներ էին վճարել երգիչներին․ Թաթային՝ 20 միլիոն դրամ, Արման Հովհաննիսյանին՝ 17 մլն եւ այլն։

 

Նմանատիպ նյութեր

Մուսալեռում բախվել են BMW-ն, Nissan-ն ու Toyota-ն․ BMW-ում եղած 4 ոստիկանից մեկը հիվանդանոցում է

Մուսալեռում բախվել են BMW-ն, Nissan-ն ու Toyota-ն․ BMW-ում եղած 4 ոստիկանից մեկը հիվանդանոցում է

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08:20-ի սահմաններում Էջմիածնի-Երևան ավտոճանապարհի Մուսալեռ բնակավայրի վարչական տարածքում, դեպի Երևան ընթացող հատվածում բախվել են «BMW», «Nissan X-Trail» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։...

Նոյեմբերի 1-ին Սուրբ Էջմիածնում դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը

Նոյեմբերի 1-ին Սուրբ Էջմիածնում դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով, առաջիկա կիրակի՝ նոյեմբերի 1-ին, ընկալյալ կարգի համաձայն, հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի կկատարվի Հայրապետական մաղթանք և Սուրբ Էջմիածնում հավատացելոց...

Լավրովը ժամանել է ԱՄՆ

Լավրովը ժամանել է ԱՄՆ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Ատլանտա՝ G20-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը մասնակցելու համար։ Հայտնում է Ռիա նովոստին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, քննարկումների...

Ի՞նչ ունեցվածք ունի Արտաշատի վերընտրված համայնքապետ Կառլեն Մկրտչյանը․ «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածք ունի Արտաշատի վերընտրված համայնքապետ Կառլեն Մկրտչյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 25-ին կայացած համայնքային ընտրությունների արդյունքներով՝ Արտաշատ համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Կառլեն Մկրտչյանի գլխավորությամբ, ստացել էր 23 729 ձայն։ Ընտրությանը մասնակցած 27 731 քաղաքացիներից ՔՊ-ի...