Բախվել են «Toyota»-ն, «Lada»-ն ու «Volkswagen»-ը. վերջինում հրդեհ է բռնկվել, հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին

26 Հուլիսի, 2026

Այսօր՝ հուլիսի 26-ին, ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին, Այգավան բնակավայրի կամրջի վրա, բախվել են «Toyota», «Volkswagen» և «Lada» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Volkswagen»-ում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թադևոսյանի, Արթուր Կոծինյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջները, մարելով «Volkswagen»-ում առաջացած կրակը, այնտեղ հայտնաբերել են քաղաքացիների 3 մոխրացած մարմին։

Վթար-հրդեհի հետևանքով 2 հոգի էլ տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Վեդիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալի, Վեդիի քննչական բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Վեդիի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | 42 հարց՝ կառավարության, մեծ մասը գումար դուրս գրելու և որոշումներ փոփոխելու մասին է

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | 42 հարց՝ կառավարության, մեծ մասը գումար դուրս գրելու և որոշումներ փոփոխելու մասին է

Տեղի է ունենում կառավարության նիստ։ Օրակարգում 42 հարց է։ Զեկուցվում է ընդամենը 3-ը։ Եվս երկու հարց գաղտնի է, հարցերից մեկն էլ դուրս է եկել օրակարգից։ Օրակարգը՝ այստեղ։ Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Թրամփը մտադիր է շատ արագ ավարտին հասցնել Իրանի դեմ պատերազմը

Թրամփը մտադիր է շատ արագ ավարտին հասցնել Իրանի դեմ պատերազմը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է «շատ արագ» ավարտին հասցնել Իրանի դեմ պատերազմը։ «Ես պետք է ավարտեմ Իրանի դեմ պատերազմը, և դա կանեմ շատ արագ։ Նրանք շատ են տառապել, մենք վերջ կդնենք սրան», - հայտարարել է Թրամփը՝ Օհայո նահանգում հանրապետական...

Արթուր Ջավադյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից

Արթուր Ջավադյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազատել է Արթուր Ջավադյանին հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից: «Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Արթուր Ջավադյանին ազատել հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից»,-նշվում է...

Ուկարինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով

Ուկարինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով

Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո, իսկ հստակ ամսաթիվը դեռ պետք է որոշվի։ Այս մասին Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նրա խոսքով՝ բանակցությունների վերսկսման ժամկետները կախված կլինեն...

1 ամսական երեխա է մահացել

1 ամսական երեխա է մահացել

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, առեղծվածային ու ողբերգական մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ...