ՀԺ-ն, «բարենորոգվելով», լրատվամիջոցից վերածվել է Եկեղեցու դեմ հերթապահ բամբասանքների «բեսեդկայի»․ Տեր Զարեհ

25 Հուլիսի, 2026

Վաղուց այն տպավորությունն է, որ «Հայկական ժամանակը», «բարենորոգվելով», լրատվամիջոցից վերածվել է Եկեղեցու դեմ հերթապահ բամբասանքների «բեսեդկայի», այս մասին գրել է Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանը։

«Ասես բոլոր խոսողների սցենարիստը նույն մարդն է, իսկ բառապաշարը վերցված է մեկ ընդհանուր՝ վաղուց մաշված պահոցից։

Այս անգամ խոսափողը տրամադրվել է սույն պարոնին , որը, կարծես, որոշել է, թե «արվեստագետ» կոչումը բավարար արտոնագիր է՝ Եկեղեցու հասցեին հերյուրանք, կեղծիք ու բամբասանք հնչեցնելու համար՝ իրեն բնորոշ անպարկեշտ ու գռեհիկ մեկնաբանություններով հանդերձ։

Կարելի էր բացատրել, թե ինչ են նշանակում «ուղղափառ», «կաթողիկե» և «առաքելական» հասկացությունները։ Բայց բացատրությունն իմաստ ունի այնտեղ, որտեղ մարդը եկել է հասկանալու, ոչ թե եթերային ձևաչափով վերարտադրելու մոտակա գինետան սեղանի շուրջ ծնված հերթական ցնդաբանությունը։

Եվ խնդիրը ամենևին խելքի պակասը չէ։ Պարզապես սթափ դատողության նշույլ գտնելն այս խոսքի մեջ նույնքան դժվար է, որքան՝ փաստը «Հայկական ժամանակի» եթերներում։

Ի վերջո, սուտը բարձրաձայն ու ինքնավստահ արտասանելուց ճշմարտություն չի դառնում, գռեհկությունը՝ համարձակություն, իսկ արվեստագետի կենսագրությունը՝ անպատասխանատվության ինդուլգենցիա։

Խոսափողը կարող է ուժեղացնել ձայնը, բայց, ավաղ, չի կարող մեծացնել ասվածի արժեքը»,- նշելէ Տեր Զարեհը։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահ Մակրոնը ևս մեկ անգամ շնորհավորել է վարչապետ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով՝ մաղթելով հաջողություններ առաջիկա...

Վրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում

Վրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում

Ժամը 17։16-ին Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք, 3.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ-ից։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Սիզավետ, Բավրա,...

ChatGPT-ում գլոբալ խափանումներ են

ChatGPT-ում գլոբալ խափանումներ են

Ամբողջ աշխարհում օգտատերերը հայտնել են OpenAI-ի ծառայությունների աշխատանքի հետ կապված խնդիրների մասին, այդ թվում՝ ChatGPT-ի վրա հիմնված որոնողական համակարգի։ Այդ մասին են վկայում Downdetector հարթակի հրապարակած տվյալները։ Հրապարակման պահին գրանցվել էր ավելի քան երեք...

Սիրիայում երկու ավտոբուսի բшխման հետևանքով 35 մարդ զnհվել է

Սիրիայում երկու ավտոբուսի բшխման հետևանքով 35 մարդ զnհվել է

Ողբերգական դեպք է տեղի ունեցել այսօր Սիրիայում։ Դեր Զորից դեպի Դամասկոս տանող ճանապարհին բախվել են երկու ավտոբուսներ։ «Ալ Ջազիրա»-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 35 մարդ զոհվել է, 30 մարդ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։  Դեր Զոր-Դամասկոս ճանապարհը կարևորագույն...

Պապոյանը ոչինչը ներկայացնում է տոկոսային հարաբերությամբ և մատուցում 80 տոկոսանոց աճի շքերթով. Բադալյան

Պապոյանը ոչինչը ներկայացնում է տոկոսային հարաբերությամբ և մատուցում 80 տոկոսանոց աճի շքերթով. Բադալյան

Քաղաքական վերլուծավաբ Հակոբ Բադալյանը, անդրադառնալով այսօր էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրապարակած արտահանման «աճ»-ի վերաբերյալ ցուցանիշներին, գրում է. «Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող մարդը, որը Հայաստանի իրական անկախության օր է համարում Արցախի դեմ...