Լարված իրավիճակ՝ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում. հարյուրավոր աշխատակիցներ պատրաստվում են դիմել կտրուկ գործողությունների

23 Հուլիսի, 2026

Այսօր՝ հուլիսի 23-ին,  լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում հայտնի «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ «Առինջ մոլ»-ի հարյուրավոր աշխատակիցների՝ առավոտյան իրավապահները կրկին այցելել են առևտրի կենտրոն և գործողություններ են իրականացնում, ինչի համար էլ աշխատակիցները չեն կարողանում իրենց առօրյա առևտուրն անել։Աշխատակիցներն ի նշան բողոքի պատրաստվում են դիմել կտրուկ միջոցների, ընդհուպ փակելով Արտաշատի խճուղի — Սևան ավտոճանապարհը, սակայն այս պահին ոստիկանները բանակցություններ են տանում նրանց հետո, որպեսզի նման քայլի չդիմեն։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում «Առինջ մոլ»-ի աշխատակիցներն արդարացիորեն իրենց դժգոհությունն էին բարձրաձայնում՝ ասելով․ «Տաղավարի տեր ենք։ Եկել, 20 խանութից ավել փակել են։ Պատճառաբանում են, թե բարձրավոլտ հոսանքալարերի տակ է գտնվում տարածքը, բայց հենց նույն պահին դիմացը շինարարություն է տեղի ունենում, ու նշված տարածքը ևս այդ հոսանքալարերի տակ է։ Ցավալի է նաև, որ մեզ ոչ մի փաստաթուղթ, ոչ մի հիմք չեն ներկայացնում, պարզապես բառացի փոխանցել են պատճառը ու ոչ աշխատանքային օրով եկել, պլոմբել են տաղավարներն ու գնացել»։

Նմանատիպ նյութեր

ՌԴ ՊՆ «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 36-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

ՌԴ ՊՆ «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 36-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի 36-րդ կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Պետրոս Ա․-ն իր վարած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել...

Ի՞նչ է PMCG-ն․ որտեղ է աշխատելու Արմեն Գրիգորյանը և ի՞նչ կապ ունի ընկերությունը TRIPP-ի հետ

Ի՞նչ է PMCG-ն․ որտեղ է աշխատելու Արմեն Գրիգորյանը և ի՞նչ կապ ունի ընկերությունը TRIPP-ի հետ

Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը նոր աշխատանք ունի․ նա միացել է Policy and Management Consulting Group-ին (PMCG)՝ որպես ավագ խորհրդական։ Առաջին հայացքից խոսքը միջազգային խորհրդատվական հերթական ընկերության մասին է։ Սակայն PMCG-ի գործունեության...

Կրթության ոլորտում արտակարգ ռեժիմ է պետք․ Տիգրան Ջրբաշյան

Կրթության ոլորտում արտակարգ ռեժիմ է պետք․ Տիգրան Ջրբաշյան

Տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանի ֆեյսբուքյան գրառումը․ «PISA 2025-ի արդյունքներից հետո, կարծում եմ, պետք է ընդունենք մի պարզ բան․ խնդրի մասշտաբն այլևս չի համապատասխանում մեր արձագանքի արագությանը։ Երբ 15-ամյա երեխաների 81%-ը չի հասնում ընթերցանության նույնիսկ բազային...

Իշխանությունը իրավապահ համակարգը վերածել է ընդդիմության դեմ քաղաքական հաշվեհարդարի գործիքի․ Աննա Գրիգորյանը՝ ԵՄ դեսպաններին

Իշխանությունը իրավապահ համակարգը վերածել է ընդդիմության դեմ քաղաքական հաշվեհարդարի գործիքի․ Աննա Գրիգորյանը՝ ԵՄ դեսպաններին

Սեպտեմբերի 9-ին «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել Մեծ Բրիտանիայի և Հյուսիասյին Իռլանդիայի, ԱՄՆ-ի, ԵՄ ներկայացուցչության, Նիդերլանդների Թագավորության, Իսպանիայի Թագավորության, Չեխիայի Հանրապետության, Էստոնիայի Հանրապետության...

ՀՌՀ-ն տուգանել է 6 ռադիոընկերության

ՀՌՀ-ն տուգանել է 6 ռադիոընկերության

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր 6 (վեց) հարց` 1․ «ՖՄ-105․5» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում...