Տավուշում հանցագործությունների թիվն աճել է

22 Հուլիսի, 2026

2026 թվականի առաջին կիսամյակում Ոստիկանության Տավուշի վարչության կողմից գրանցվել է հանցագործության 174 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 17,6 տոկոսով։ Նվազել են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները, միաժամանակ աճել են մարդու դեմ ուղղված, ինչպես նաև համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարված հափշտակությունները։ Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործություններն ամբողջությամբ բացահայտվել են։

Նման թվեր են ներկայացվել Տավուշի մարզ այցելած ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին։ Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքը։

Ընդհանուր պատկերում աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները, որոնք հիմնականում պայմանավորված են Պարեկային ծառայողների կողմից առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի հայտնաբերմամբ։

ՆԳ նախարարությունից հայտնում են, որ համայնքային ոստիկանության Իջևանի բաժնում հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հանցագործության 237 դեպք, որից բացահայտվել է 182-ը․ բացահայտման արդյունավետությունը՝ 76,8 տոկոս։ Հրազենի գործադրմամբ հանցագործության դեպքեր չեն արձանագրվել։

Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնում գրանցված հանցագործության դեպքերը առաջին կիսամյակի արդյունքներով նվազել են։ Արձանագրված 149 հանցագործության դեպքից բացահայտվել է 117-ը։ Բացահայտման արդյունավետությունը՝ 78,5 տոկոս։ Նվազել են սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները։

Հանցավորության մակարդակի նվազում է արձանագրվել նաև Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի սպասարկվող տարածքում։ Գրանցվել է հանցագործության 140 դեպք, բացահայտվել՝ 99-ը։ Բացահայտման արդյունավետությունը նվազել է՝ կազմելով 70,7 տոկոս։ Նվազել սեփականության, ինչպես նաև պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները։

Հաշվետու ժամանակահատվածում Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնում գրանցվել է հանցագործության 118 դեպք, որից բացահայտվել է 91-ը․ Ինչպես նախորդ երկու տարիներին՝ բացահայտման արդյունավետության ցուցանիշն աճել է․ առաջին կիսամյակի արդյունքներով բացահայտումներն աճել է 11 տոկոսով։ Նվազել են սեփականության, տնտեսական գործունեության, ինչպես նաև պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները։ Աճել՝ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները։

Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի ծառայողները բացահայտել են 59 հանցագործության դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է։ Տարբեր վարչական իրավախախտումներով կազմել՝ 27986 արձանագրություն՝ նախորդ տարվա համեմատ 392-ով ավելի։ Նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարները, դրանց հետևանքով զոհերի և մարմնական վնասվածք ստացածների ցուցանիշները։

Ամփոփելով ներկայացված արդյունքները՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ մի շարք ուղղություններով դեռևս անհրաժեշտ է բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը և ապահովել առավել չափելի ցուցանիշներ։

Հաշվի առնելով, որ Տավուշը Հայաստանի ամենամեծ անտառածածկ մարզերից է՝ նախարարն առանձնահատուկ խիստ հանձնարարականներ է տվել ապօրինի անտառահատումների կանխարգելման և բացահայտման ուղղությամբ։

Սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր հաղորդում պետք է արժանանա անհապաղ և մասնագիտական արձագանքի՝ ապահովելով դեպքի բոլոր հանգամանքների լիարժեք բացահայտումն ու տուժողների իրավունքների պատշաճ պաշտպանությունը։

Գողությունների բացահայտման ուղղությամբ հանձնարարվել է ակտիվացնել օպերատիվ-հետախուզական աշխատանքը, բարձրացնել բացահայտման արդյունավետությունը և առավել նպատակային օգտագործել առկա գործիքակազմն ու տեղեկատվական հնարավորությունները։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը գիտակցում է` արդար ընտրություններով չի կարող հաղթանակ տանել․ «Ուժեղ Հայաստան»

Փաշինյանը գիտակցում է` արդար ընտրություններով չի կարող հաղթանակ տանել․ «Ուժեղ Հայաստան»

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից 4 օր առաջ՝ այսօր, ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն ու Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Ձերբակալությունից ժամեր անց տարածվել է տեսանյութ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ...

Փաշինյանը կորցնում է վերջին շանսը․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ 44-օրյա պատերազմի 25-րդ օրը, Նիկոլ Փաշինյանը, որպես գերագույն գլխավոր հրամանատար, կոչով դիմեց քաղաքապետ-գյուղապետերին։ Տեսանյութ – Նիկոլ. «Այս կոչն ուղղում եմ մեր երկրի բոլոր քաղաքապետերին, բոլոր...

ՔՊ-ն արդեն խմբակային կալանավորումներ է անում՝ մի ընտանիքից երկու հոգի. Սևակ Խաչատրյան

Ի տարբերություն նախկինում եղած դեպքերի, երբ ընտանիքից մեկ հոգու էին կալանավորում, հիմա ՔՊ-ն նոր քաղաքականություն է որդեգրել՝ խմբակային կալանավորումներ են անում, ընտանիքից միաժամանակ երկու-երեք հոգու են կալանավորում կամ...

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, մարզպետ կնշանակվի

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, մարզպետ կնշանակվի

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը 2026 թվականի հոկտեմբերի 21-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի...

Իշխանությունն ու իրավապահ համակարգը «պասերով» են աշխատում․ Ռուբեն Մխիթարյան

  «Իշխանությունն ու իրավապահ համակարգը, իրար հետ, այսպես ասած, «պասերով» են աշխատում: Միանշանակ այստեղ մութ է, թե ինչ գումարների մասին է խոսքը, որովհետև ես հիպոթետիկ եմ ասում. մինչև փաստաբանների պաշտոնական տեղեկատվությունը՝ դա կարող է...