Ավտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿ

21 Հուլիսի, 2026

 Այսօր՝ հուլիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչներ 20-ամյա Էրիկ Ա․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան և 65-ամյա Ահարոն Մ․-ի վարած «ГАЗель» մակնիշի բեռնատարը։

Վթարի հետևանքով վարորդներից Էրիկ Ա․-ն, ուղևոր 35-ամյա Մելսիդա Հ․-ն և «ГАЗель»-ի ուղևոր 26-ամյա Գրիգոր Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն, որտեղից Էրիկ Ա․-ն ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Սպիտակի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը։

Վթարի մասին ոստիկանության Սպիտակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Երեմ Դանիելյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ»,-հայտնում է shamshyan.com-ը։

Նմանատիպ նյութեր

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի շենքերից մեկում բնակարան է այրվում։ Shamshyan.com-ի...

Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն. Գերասիմ Վարդանյան

Պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է մեր ինքնության, մեր եկեղեցու, մեր ազգային արժեքների և մեր տեսակի դեմ։ Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն։ Այս մասին Արտաշատում հայտարարել է ՀՅԴ...

Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10-ին

«Այստեղ իրավական առումով պետք է տարանջատել մի քանի հարց։ Նախ՝ նախորդիվ դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայությունը, իսկ ներկայումս հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որոնք կհաղթահարեին դատարանի նախկին որոշմամբ...

Գազի թանկացման հարցում արդեն որոշել են․ «Կարճ ասած»

Ձմռանն ընդառաջ՝ մարզերի շատ քաղաքացիներ, որոնք տունը գազով են ջեռուցում, նաև սկսել են գնել փայտ ու քարածուխ։ Վստահ են, որ գազը թանկանալու է կամ գուցե ընդհանրապես Ռուսաստանը կտրի, քանի Հայաստանի ղեկավարը...

Հայ ազգն ու ժողովուրդն էլ են հասկանում, որ սա ընդամենը վրեժխնդրություն է․ պատգամավորը՝ Քոչարյանների դեմ գործի մասին 

«Դատախազության գործելաոճը չի փոխվում։ Ինչպես եղել են, ինչքան հասկանում եմ, այդպես էլ շարունակում են գործել՝ որպես կամակատարներ։ Այսօրվա դատավարությունը ամբողջ Նիկոլ Փաշինյանի՝ մեկ անձի հրամանի շարունակությունն է, կարող ենք ասել, որովհետև...