Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից. ՔՊ-ում հրաժարականներ են. «Ժողովուրդ»

21 Հուլիսի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը, որը հրաժարվել էր շարունակել աշխատանքը կառավարության կազմում, հրաժարվել է նաև Ազգային ժողովի պատգամավորի մանդատից։

Հիշեցնենք, որ կառավարության կազմում Հայրապետյանի աշխատանքը չշարունակելու փաստը հաստատել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Մխիթար Հայրապետյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ընտրացուցակի 36-րդ համարն էր և ընտրվել էր պատգամավոր, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել երեկ։ Արդյունքում այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից մանդատ չի ստանա։

Ուշագրավ է, որ սա արդեն երկրորդ նման հրաժարականն է նույն քաղաքական շրջանակում։ Ավելի վաղ պատգամավորական մանդատից հրաժարվել էր նաև Մխիթար Հայրապետյանի քավորը՝ Վաղարշակ Հակոբյանը՝ բիզնեսով զբաղվելու հրապարակային պատճառաբանությամբ։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ փոփոխությունները չեն սահմանափակվում միայն անձամբ Հայրապետյանի որոշմամբ։ Նրա ղեկավարած ոլորտում ևս կադրային տեղաշարժերն արդեն մեկնարկել են․ նախարարի թիմի ներկայացուցիչները հերթով ազատման դիմումներ են ներկայացնում՝ սկսած նախարարի տեղակալներից։

Այս ամենը, ըստ իշխանական աղբյուրներում շրջանառվող տեղեկությունների, վկայում է, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում կադրային փոփոխությունները լինելու են ոչ թե մասնակի, այլ համակարգային բնույթի։

Իսկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ դառնալու Մխիթար Հայրապետյանի ծրագիրը դեռ մշուշոտ է, քանի որ ընտրությունները կկայանան մյուս տարվա գարնանը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր

Անգամ ԵԱՏՄ զեկույցի 50% իրական լինելու դեպքում, ՀՀ-ին ապոկալիպտիկ ապագա է սպառնում․ Խաչատրյան

  «Նույնիսկ եթե ԵԱՏՄ զեկույցի հաշվարկները 50 տոկոսով են իրական, ապա մեզ սպառնացող ապագան կարող է ապոկալիպտիկ լինել։ Եթե Ռուսաստանից գազ չգնենք, հարց է առաջանում՝ որտեղի՞ց ենք գնելու։ Մեկ այլ հարց էլ այն է, թե արդյոք Ռուսաստանը...

Ադրբեջանցին ՀՀ տարածքում հայտնվել է երեք օր առաջ․ պատկան մարմինները լռել են

Ադրբեջանցին ՀՀ տարածքում հայտնվել է երեք օր առաջ․ պատկան մարմինները լռել են

Ադրբեջանցին ՀՀ տարածքում հայտնվել է երեք օր առաջ, սակայն պատկան մարմինները թաքցրել են այդ մասին։ «Հովվին պահում էին ՌՈ-ում, պարզ չէ՝ այժմ վերադարձվե՞լ է Ադրբեջանին, թե՞ շարունակում է գտնվել ՀՀ-ում։ Մեր իրազեկ աղբյուրները հայտնեցին, որ ադրբեջանցի հովիվը ՀՀ է եկել Բերդ...

Բերում եք տնտեսական պրոյեկտ, որի տակ զրո հաշվարկ կա ներկայացված․ Մեսրոպ Մանուկյանը՝ TRIPP-ի մասին 

  «Ուզում եմ իմանալ՝ ունե՞ք դուք հաշվարկ, ինչքան գումար եք ծախսելու։ Ինքը տնտեսական պրոյեկտ է, վերջիվերջո, ունի տնտեսական կոմպոնենտ, ու ինչքա՞ն փող է աշխատելու պետությունը։ Այսինքն՝ դրանից պետության ծախսածը, զուտ բիզնես մտածելակերպով՝...

Արտաշատի գործով ԿԸՀ-ն պատասխանեց․ ջառմեն պետք է քաշի ԸԸՀ-ն․Yerkir.am

Արտաշատի գործով ԿԸՀ-ն պատասխանեց․ ջառմեն պետք է քաշի ԸԸՀ-ն․Yerkir.am

Yerkir.am-ը երեկ «5,2 մլն դրամ՝ ընտրարշավի թեժ պահին․ ԿԸՀ-ն լռում է թեկնածուի որոշման մասին» վերտառությամբ հրապարակմամբ անդրադարձել էր Արտաշատի համայնքապետի պաշտոնը զբաղեցնող՝ ՔՊ-ական թեկնածու Կառլեն Մկրտչյանի նախընտրական գործողություններին, չնայած նախընտրական...

Այո’, Ադրբեջանն ասում է՝ ես չեմ ստորագրի խաղաղության համաձայնագիրը, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է․ Արարատ Միրզոյան

Այո’, Ադրբեջանն ասում է՝ ես չեմ ստորագրի խաղաղության համաձայնագիրը, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է․ Արարատ Միրզոյան

«Խաղաղության պայմանագիրը չի ստորագրվել, դուք ԹՐԻՓՓ-ը բերում եք վավերացման, սա չի՞ նշանակում, որ Հայաստանը ևս մեկ առանցքային հարցում Ադրբեջանի պահանջն է կատարում, ինչպես Սահմանադրության փոփոխությունը, Տիգրանաշենի հարցը»,- ԱԺ-ում ԹՐԻՓՓ նախագծի քննարկման ժամանակ «Ուժեղ...