Իրանը պատվից ցածր է համարում խաղաղությունը որպես նվեր ստանալը. քաղաքագետ

20 Հուլիսի, 2026

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Խաղաղությունը շքեղության առարկա չէ, որը պահվում է միջազգային հարաբերությունների սնդուկում և որպես նվեր մատուցվում է որևէ մեկին։ Խաղաղության համար պետք է պայքարել։ Խաղաղությունը չափազանց թանկ արժեք է, հատկապես մեր տարածաշրջանում, որտեղ փորձում են պատերազմը դարձնել բնականոն երևույթ և պարտադրել այն մեզ»։ Այս խոսքերն ասում է Իրանի ԱԳՆ խոսնակ Բաղային։

Բավականին խորաթափանց արտահայտություն է։ Թեհրանն ըստ էության ասում է, որ պայքարում է խաղաղություն նվաճելու համար, այլ ոչ թե ուզում է ստանալ այն «նվեր»։ Եվ այստեղ բանն այն չէ, որ Իրանը պատվից ցածր է համարում խաղաղությունը որպես նվեր ստանալը, այլ Իրանն իր հազարամյա փիլիսոփայությամբ գիտե, որ չի լինում նվեր տրվող խաղաղություն՝ այն կամ ձեռք է բերվում, նվաճվում է, կամ պարզապես պարտադրվում է՝ իբրեւ անձնատուր լինելու առավել մեղմ փաթեթավորում։

Ընդ որում, նվաճել ասվածն իհարկե ամենեւին չի ենթադրում լոկ պայքար զենքը ձեռքին։ Նվաճել խաղաղություն, նշանակում է նաեւ դիվանագիտական պայքար, տնտեսական պայքար, արժանապատվության պայքար՝ առաջին հերթին հենց երկրի ներսում, հասարակական հարաբերություններում եւ մտածողության շրջանակում, պայքար հանրային համակեցության բարենպաստ միջավայրի համար, այլ ոչ թե ներհասարակական անհանդուրժողությա ու ատելության խորացում։

Գլխավոր ուղերձն իհարկե այն է, որ խաղաղությունը նվեր չէ, այլ՝ արդյունք»։

Նմանատիպ նյութեր

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Սուրենյան

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Սուրենյան

Հուլիսի 21-26-ին Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ԿԸՀ-ն մանդատներ է բաժանում

Տեղի է ունենում կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստ, որի օրակարգում երկու հարց է՝ հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում մանդատից հրաժարման դիմումների հաստատում և մանդատների...

Մեր թիմը զրպարտության վերաբերյալ հայցեր է պատրաստում․ Իվետա Տոնոյան

Զանգվածային լրատվամիջոցներում Գագիկ Ծառուկյանի հասցեին տարածվող հայտարարություններն բացարձակ զրպարտություն ու էժանագին հնարքներ են, իսկ կուսակցության իրավաբանական թիմն արդեն դատական հայցեր է նախապատրաստում այդ հրապարակումների հեղինակների...

Ինչո՞ւ Փաշինյանը լռեց Իսրայելի որոշման վերաբերյալ․ Հարութ Սասունյան

Ինչո՞ւ Փաշինյանը լռեց Իսրայելի որոշման վերաբերյալ․ Հարութ Սասունյան

Մենք բոլորս ամեն օր այնքան շատ ապատեղեկատվություն ենք ստանում, որ գրեթե անհնար է դառնում տարբերակել իրականությունը հորինվածքից։ Լրատվական ոլորտի աշխատակիցներիս համար այս մարտահրավերն է՛լ ավելի մեծ է։ Եթե սովորական մարդիկ կարող են անհիմն լուրերը տարածել միայն իրենց...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Արամ Վարդևանյանի ճեպազրույցը

  ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր՝ հուլիսի 21-ին, տեղի է ունենում ԱԺ պատգամավորական մանդատների բաշխման արարողությունը։ ԿԸՀ շենքի դիմաց ճեպազրույցով է հանդես գալիս «Ուժեղ Հայաստան»...