Ռուբիոն հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Լավրովի հետ

20 Հուլիսի, 2026

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Ֆիլիպիններում՝ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի միջոցառումների շրջանակում։

«Վստահ չեմ, որ դա վերջնականապես համաձայնեցված է։ Բայց մենք պատրաստ ենք հանդիպել նրանց հետ։ Իհարկե», — ասել է Ռուբիոն՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք պատրաստ է Ֆիլիպիններում նշված հանդիպումների շրջանակում հանդիպել Լավրովի կամ Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱՄՆ պետդեպարտամենտը, ամերիկյան դիվանագիտության ղեկավարը հուլիսի 19-23-ը գտնվելու է Մանիլայում։ Նա, ի թիվս այլնի, երկկողմ հանդիպումներ է ունենալու Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մի շարք երկրների պաշտոնատար անձանց հետ։

Լավրովը նույնպես կմասնակցի Մանիլայում անցկացվող նախարարական մակարդակի որոշ միջոցառումների։ Ինչպես ավելի վաղ հաստատել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հուլիսի 21-ից 23-ն ընկած ժամանակահատվածում Լավրովը մասնակցելու է այդ միջոցառումներին։

Նմանատիպ նյութեր

Նախագահականը «վրիպակ» է որակել Խաչատուրյանի՝ զոհերի թվի վերաբերյալ հայտարարությունը

Նախագահականը «վրիպակ» է որակել Խաչատուրյանի՝ զոհերի թվի վերաբերյալ հայտարարությունը

Պրահայում CEVRO համալսարան այցի ընթացքում Վահագն Խաչատուրյանը հնչեցրել է 44-օրյա պատերազմում զոհերի թիվը` սխալմամբ նշելով 4800։ Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը, ի պատասխան «Արմենպրես»-ի հարցման, պարզաբանում է, որ տեղի է...

Եղել են օրեր, որ ես անիծել եմ այն օրը, երբ դարձա վարչապետ․ Նիկոլ Փաշինյան

Եղել են օրեր, որ ես անիծել եմ այն օրը, երբ դարձա վարչապետ․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի «Քայլ արա — մերժիր Սերժին» գրքի շնորհանդեսին, հայտարարել է, որ հեղափոխությունից ութ տարի անց էլ այն շարունակում է ընկալել ոչ թե որպես ավարտված իրադարձություն, այլ որպես...

Մինչև հեղափոխությունն ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան

Մինչև հեղափոխությունն ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան

Հայաստանի ԱԽ նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանը սեփական հարսանիքի օրը եկել էր այդ պաշտոնում իր նախորդ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա՝ մերժիր Սերժին» գրքի շնորհանդեսին։ Խոսելով 2018 թվականի հեղափոխությունից հետո անցած ութ տարիների մասին՝ Սիմոնյանը մերժել է մեղադրանքները,...

Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքում. Սպուտնիկ Արմենիա

Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքում. Սպուտնիկ Արմենիա

Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է Հայաստանի տարածքի խորքում իր հենակետը։ Այդ մասին վկայում են Sputnik Արմենիան հետազոտած արբանյակային լուսանկարները։ Խոսքը 2021թ․ներխուժումից հետո Սյունիքում տեղակայված ադրբեջանական ռազմական հենակետի մասին է։ Sputnik Արմենիան...

Իրանը կոչ է արել ամերիկացիներին, պարտքերի ներման դիմաց, Իրանի դեմ պատերազմում «թնդանոթի միս» չդառնալ

Իրանը կոչ է արել ամերիկացիներին, պարտքերի ներման դիմաց, Իրանի դեմ պատերազմում «թնդանոթի միս» չդառնալ

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային կոչ է արել ամերիկացիներին մերժել ԱՄՆ քաղաքացիներին Իրանի դեմ պատերազմին ներգրավելու համար ուսանողական վարկերի և կրեդիտային քարտերի պարտքերը օգտագործելու առաջարկը։ «Ինքներդ ձեզ հարց տվեք. ինչո՞ւ ձեր որդիներին ու...