Հայաստանից ԵՄ մինչև հիմա գոնե 1 կգ ձուկ չի արտահանվել. Սպուտնիկ

19 Հուլիսի, 2026

Հայկական արտադրության ձկնամթերքը եվրոպական շուկա արտահանելու համար կարևոր է 2 բան` ձկան որակն ու մրցունակ ինքնարժեքը. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է գյուղատնտես, գործարար Հարություն Մնացականյանը` մեկնաբանելով գործադիր իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները թեմայի վերաբերյալ։

Կառավարության վերջին` հուլիսի 16-ի նիստում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնեց, որ ՀՀ-ը պաշտոնապես թույլտվություն է ստացել Եվրոպական հանձնաժողովից հայկական արտադրության ձուկ-ձկնամթերք արտահանելու վերաբերյալ, և եվրոպական սննդի անվտանգության համակարգը ներկայացնող մարմինը ՀՀ-ին է փոխանցել ընթացակարգերի ու պահանջների փաթեթը։ Պապոյանի խոսքով` ԵՄ երկրներ ձուկ–ձկնամթերք արտահանելու հետաքրքրություն է ցուցաբերել հայկական 5 ընկերություն։ ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանն էլ մեկ օր անց ասուլիսում հայտարարեց, որ ձկնամթերքի արտադրության ոլորտի ընկերությունների 97 տոկոսը պատրաստ են իրենց ապրանքը արտահանել ԵՄ շուկա, բայց դեռ 1 հայտ կա։
Հարություն Մնացականյանի գնահատմամբ` այն, ինչ այսօր գեղեցիկ խոսքերով ներկայացվում է, կառավարությունը պետք է իրականարած լիներ դեռ 7-8 տարի առաջ։ Նրա խոսքով՝ ԵՄ արտահանման ամենամեծ խոչընդոտներ են հայկական ձկնամթերքի որակն ու գինը։

«Մինչև հիմա գոնե 1 կգ ձուկ Հայաստանից Եվրոպա չի արտահանվել` խոսքը և՛ սառեցրած, և՛ պաղեցված ձկան մասին է, էլ չեմ ասում`թարմ ձկան։ Երբ որ Եվրոպան թողնի գոնե 1 կգ արտահանեն, ես միայն ուրախ կլինեմ, կգովաբանեմ մեր իշխանության քայլերն ու գործողությունները»,– ասում է Մնացականյանը։
Թե ինչով է պայմանավորված ձկան որակի վերաբերյալ նրա դիտարկումը` ավազաններում ջրի որակի, կերի, թե այլ որևէ պատճառով, մեր զրուցակիցը չցանկացավ փակագծեր բացել։ Նշեց միայն, որ իր սուբյեկտիվ կարծիքով, հայկական արտադրության ձուկն իր ներկայի որակական հատկանիշներով չի կարող արտահանվել։
Ինչ վերաբերում է բարձր ինքնարժեքին, Մնացականյանի հաշվարկով` դեպի ԵՄ միայն ճանապարհային ծախսերը 1 բեռնատար ձկան ինքնարժեքը ավելացնում են նվազագույնը 6-7 հազար եվրոյով։

Գործարարը չի բացառում, որ եվրոպական ուղղությունը խթանելու համար պետությունը որոշոկիորեն սուբսիդավորի արտահանման շուկայի փոփոխության հետևանքով առաջացող հավելյալ ծախսերը։ Բայց միևնույն ժամանակ խիստ կասկածում է, որ աջակցությունը կլինի ամբողջական ու երկարաժամկետ։

«Եթե իրենց պետք լինի ցույց տալ, որ կարողանում են արտահանել, մի քանի մեքենա կսուբսիդավորեն ու կհայտարարեն, որ գրավեցին եվրոպական շուկան, մտան ու նույնիսկ հեղեղեցին», – ասում է գործարարը։
Ինչ վերաբերում է ծովերով ու օվիանոսներով շրջապատված Եվրոպայում հայկական ոչ շատ հարուստ ձկնամթերքի պահանջարկին, Մնացականյանն արձանագրում է, որ եվրոպացիները ձկնամթերք սիրում են և հնարավոր է, որ հայկական ձուկն էլ հավանեն։ Բայց որ հայաստանյան արտադրողներին կհաջողվի մրցակցել եվրոպական շուկայում ներկայացված ավելի որակյալ ու էժան արտադրանքի հետ, ինքն այնքան էլ չի հավատում։

Նմանատիպ նյութեր

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Հակակոռուպցիոն դատարանը, Արամ Գրիգորյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը։ Դատարանի որոշման հիմնավորումների մասին երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը Yerevan.Today-ին ասաց․ «Որոշումը...

Ինչպե՞ս է Նիկոլը գցել իր դասախոսին․ դաս՝ ենթարկվող դատավոր-դատախազների համար․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 23-ը, 44-օրյա պատերազմի 27-րդ օրն էր։ Արցախի նախագահը խնդրանքով դիմեց ՌԴ նախագահին՝ գործադրել բոլոր ջանքերը պատերազմի դադարեցման համար։ Ստերով կերակրվող ժողովուրդը...

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը ևս երկարացվեց 2 ամսով: ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը բավարարեց դատախազ Ծովակ Մնացականյանի ներկայացրած միջնորդությունը, ըստ որի ՀՀ երկրորդ նախագահը, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել...

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ: Factor TV–ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից։ ԱԱԾ-ից հայտնել են, որ մինչև փոխանակումը համադրվել են հայկական կողմի...

Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Մհեր Գ.-ն։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինը նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել հոկտեմբերի 17-ին, Արարատի մարզի ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի տարածքից,...