ԱՄՆ-ն պատերազմ չէր սկսի Իրանի դեմ, եթե նախագահը լիներ Վենսը. Թաքեր Կարլսոն

17 Հուլիսի, 2026

ԱՄՆ-ն պատերազմ չէր սկսի Իրանի դեմ, եթե նախագահը լիներ գործող փոխնախագահ Ջեյ Դի Վենսը: Նման կարծիք է հայտնել ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնը։

«Եթե Վենսը նախագահ լիներ, մենք Իրանի հետ պատերազմի մեջ չէինք լինի։ Ես չեմ կարող պատկերացնել, որ Վենսն ասի՝ «Մենք պետք է երկու պատերազմ սկսենք՝ երևակայական միջուկային ծրագրին հաղթելու համար»։ Դա խելահեղ է։ Նա չափազանց շատ է հարգում իրեն, որպեսզի նման բան ասի։ Ես չեմ կարծում, որ նա հավատում է դրան»,- ասել է Կարլսոնը՝ Bloomberg-ին տված հարցազրույցում։

Հարցին, թե արդյոք Վենսը կարող է հաղթել նախագահական հաջորդ ընտրություններում, Կարլսոնը պատասխանել է․ «Կտեսնենք։ Ես կցանկանայի, որ նա նախագահ ընտրվեր 2024 թվականին, բայց դա տեղի չունեցավ»։

Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ Վենսը Թրամփի այն սակավաթիվ դաշնակիցներից մեկն էր, որը քննադատաբար էր վերաբերվում Իրանի դեմ պատերազմին։

Նմանատիպ նյութեր

Լավրովն ու Արաղչին կքննարկեն առևտրատնտեսական համագործակցությունը

Լավրովն ու Արաղչին կքննարկեն առևտրատնտեսական համագործակցությունը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Թեհրանում կայանալիք բանակցությունների ընթացքում կքննարկեն առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը, հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։ Ավելի վաղ ՌԴ...

Էրդողանը շնորհավորել է եղբայրական Ադրբեջանին

Էրդողանը շնորհավորել է եղբայրական Ադրբեջանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Ադրբեջանին Անկախության վերականգնման օրվա առթիվ՝ իր գրառման մեջ ևս մեկ անգամ ընդգծելով երկու երկրների «եղբայրական հարաբերությունները»։ «Մեր երկրի և ժողովրդի անունից սրտանց շնորհավորում եմ բարեկամ և եղբայրական...

Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ալբանիայի Դուրես քազաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնության մրցումային հերթական օրը Հայաստանի հավաքականի պայքարից մեջ մտավ 86 կգ քաշային Էմմա Պողոսյանը: Պողոսյանը պոկում վարժության առաջին երկու մոտեցմամբ գլխավերևում պահեց 105 կգ ու 109կգ, սակայն կարողացավ...

Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս․ Արաղչի

Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս․ Արաղչի

Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս, լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս։ Նրանք որոշ մեկնաբանություններ են արել, որոնք մենք...

Ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

Ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 19-ի ցերեկը, 20-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ։ Օդի...