Բաքվում Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները դիմավորում են բացահայտ ոգևորությամբ. Աբովյան

16 Հուլիսի, 2026

ԲՀԿ անդամ Արման Աբովյանը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող հետապնդմանն է անդրադարձել՝ նշելով.

«Եթե նույնիսկ զուտ գիտական տեսանկյունից դիտարկենք Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցողը, անհնար է ուշադրություն չդարձնել մի երևույթի. իշխանությունների բացահայտ ռեկետը, բանդիտիզմը և, ըստ էության, օրը ցերեկով իրականացվող թալանը փորձում են ներկայացնել որպես «օրենքի հաղթանակ» և «իրավական գործընթաց»։

Դա նման է մի իրավիճակի, եթե ձեզ մութ անկյունում կողոպտեն ոստիկանությունում, Հակակոռուպցիոն ծառայությունում և դատախազությունում աշխատող մարդիկ, և քանզի դա իրականացրել են պետական ծառայողները, ապա դա «չի կարող» համարվել կողոպուտ։

Աբսուրդ։

Բայց ամենակարևորն անգամ սա չէ։

Գագիկ Ծառուկյանի գույքը խլելու փորձերը պարզապես սեփականության վերաբաշխում չեն՝ հօգուտ «թավշյա թազա օլիգարխների»։

Սա հարված է Հայաստանի խոշորագույն տնտեսական հենասյուներից մեկին, մարդկանց, ձեռնարկություններին և երկրի հնարավորություններին։

Եվ կասկած չկա, որ նման գործողությունները լիովին համապատասխանում են այն արտաքին ուժերի շահերին, որոնք վաղուց ձգտում են թուլացնել հայկական պետականությունը։

Բավական է նայել արձագանքներին։ Բաքվում Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները դիմավորում են բացահայտ ոգևորությամբ։ 

Գրեթե նույն ոգևորությամբ տեղի ունեցողը ողջունում են նաև Փաշինյանի իշխանության առավել արմատական կողմնակիցները Հայաստանում։ Ըստ էության, թուրք-ադրբեջանական տանդեմն ու այս իշխանությունները գործում են նույն հակահայկական տրամաբանության շրջանակում։

Երբ Հայաստանի թշնամիների քաղաքական գնահատականներն ու իշխանության ներկայացուցիչների և նրանց երկրպագուների գնահատականները գրեթե ամբողջությամբ համընկնում են, դա արդեն պատահականություն չէ։

Դա լուրջ առիթ է մտածելու, թե իրականում ում շահերին են ծառայում այսօր Հայաստանում ծավալվող իրադարձությունները։

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի անել իր սեփական եզրակացությունները։

Բայց այն փաստը, որ Բաքվում և ազգանունների վերջում «յան» -ով մարդկանց մի փոքր զանգվածի կողմից (փառք Աստծո՝ իսկապես փոքր զանգվածի, որոնց հայ անվանելն անգամ դժվար է) այս ամենը նույնքան բուռն ողջունվում է, առավել քան խոսուն է»։

Նմանատիպ նյութեր

Լավրովն ու Արաղչին կքննարկեն առևտրատնտեսական համագործակցությունը

Լավրովն ու Արաղչին կքննարկեն առևտրատնտեսական համագործակցությունը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Թեհրանում կայանալիք բանակցությունների ընթացքում կքննարկեն առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը, հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։ Ավելի վաղ ՌԴ...

Էրդողանը շնորհավորել է եղբայրական Ադրբեջանին

Էրդողանը շնորհավորել է եղբայրական Ադրբեջանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Ադրբեջանին Անկախության վերականգնման օրվա առթիվ՝ իր գրառման մեջ ևս մեկ անգամ ընդգծելով երկու երկրների «եղբայրական հարաբերությունները»։ «Մեր երկրի և ժողովրդի անունից սրտանց շնորհավորում եմ բարեկամ և եղբայրական...

Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ալբանիայի Դուրես քազաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնության մրցումային հերթական օրը Հայաստանի հավաքականի պայքարից մեջ մտավ 86 կգ քաշային Էմմա Պողոսյանը: Պողոսյանը պոկում վարժության առաջին երկու մոտեցմամբ գլխավերևում պահեց 105 կգ ու 109կգ, սակայն կարողացավ...

Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս․ Արաղչի

Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս․ Արաղչի

Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս, լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս։ Նրանք որոշ մեկնաբանություններ են արել, որոնք մենք...

Ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

Ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 19-ի ցերեկը, 20-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ։ Օդի...