Քիր Սթարմերը վարչապետի պաշտոնում վերջին այցով ժամանել է Ուկրաինա՝ վերահաստատելու Բրիտանիայի «անսասան աջակցությունը» Կիևին։ Այս մասին հաղորդում է The Telegraph-ը։ Նշվում է, որ նա հանդիպում կունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենկիի հետ։
Այցից առաջ նա հայտարարել է․ «Ինչպես ցույց տվեցինք վերջին շաբաթներին անցկացված «Մեծ յոթնյակի» և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովների ընթացքում, Միացյալ Թագավորությունն ու նրա դաշնակիցները միասնական են՝ ռուսական ագրեսիայի դեմ»։ «Ես հպարտ եմ այն ամենով, ինչ Բրիտանիան արել է։ Այդ աշխատանքը շարունակվելու է, և Ուկրաինային ցուցաբերվող մեր անսասան աջակցությունը չի դադարի», — հավելել է նա։






