Ե՞րբ կգործեն ԵՄ առևտրային արտոնությունները Հայաստանի գյուղմթերք արտահանողների համար. «Հետք»

15 Հուլիսի, 2026

Հայաստան իր վերջին այցի ժամանակ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնեց, որ ռուսական պատժամիջոցները մեղմելու և Հայաստանին աջակցելու համար ԵՄ-ն կկիրառի ինքնավար առևտրային միջոցներ (autonomous trade measures -ATMs) և ԵՄ երկրներ Հայաստանի արտահանումների շուրջ 80%-ը կազատի մաքսատուրքերից։ Այս մասին գրում է «Հետք»-ը:

«Եվրոպական  շուկան բաց կլինի մասնավորապես հայկական թարմ գյուղմթերքի 99 տոկոսի համար, որոնք մինչ այդ արտահանվում էին Ռուսաստան։ Դուռ է բացվելու նաև ավելի քան 90 տոկոս հայկական ըմպելիքների և ոգելից խմիչքների համար»,- ասաց ԵՀ նախագահը։

Վերջերս էլ ԵՄ ընդլայնման հանձնակատար Մարթա Կոսը իր ինստագրամյան էջում ցույց էր տվել, թե ինչպես է Հայաստանից բերած ծիրաններով ջեմ պատրաստել՝ ԵՄ վերջին որոշումը կապելով Հայաստանի ժողովրդավարությանն աջակցելու հետ։

«Երբ գնաք սուպերմարկետ, ուշադրություն դարձրեք հայկական ծիրանին, սալորին կամ բալին։ Սա հնարավորություն է՝ մի փոքր բան անելու, որը կարող է օգնել հայ ֆերմերներին և աջակցել նրանց երկրի ժողովրդավարական ընտրությանը»,-գրել էր Կոսը։

Այս զարգացումների ֆոնին հայաստանյան արտադրողներին հուզող ամենակարևոր հարցն է՝ ե՞րբ ԵՄ-ի նոր որոշումները վերջնականապես ուժի մեջ կմտնեն։

Նախաձեռնությունից՝ օրենք. եվրոպական բյուրոկրատիայի դանդաղկոտությունը

Իրատեսական ժամկետների մասին պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես են ԵՄ-ում սովորաբար ընդունվում նման օրենքներն ու որոշումները։

Եվրոպական Միության պաշտոնական փաստաթղթերի EUR-Lex հարթակում տեսնում ենք, որ Եվրոպական հանձնաժողովը օրենսդրական նախաձեռնությունը ներկայացրել է հուլիսի 2-ին։ Այս առաջարկը պետք է անցնի ԵՄ սովորական օրենսդրական ընթացակարգով (Ordinary Legislative Procedure — OLP)։

Որպեսզի այս նախաձեռնությունը դառնա պաշտոնական օրենք, պետք է քննարկվի, անցնի բանավեճերի փուլ և հաստատվի երկու առանձին մարմինների կողմից՝ Եվրոպական խորհրդարանի (European Parliament), որը ներկայացնում է ԵՄ քաղաքացիներին և Եվրոպական խորհրդի (European Council), որը պատասխանատու է ԵՄ որոշումների կատարման և օրենսդրական առաջարկների համար։

Օրենսդրական առաջարկը արդեն փոխանցվել է Եվրոպական խորհրդարանի Միջազգային առևտրի հանձնաժողովին (INTA), որը երեկ՝ հուլիսի 14-ին առաջին անգամ քննարկեց այն։ Ի դեպ, քննարկմանը մասնակցում էր նաև ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը։

Սովորաբար, այս հանձնաժողովը ամիսներ շարունակ քննարկում է առաջարկված նախաձեռնության տեքստը, դրա անդամները առաջարկում են լրամշակումներ, ինչից հետո օրենսդրական նախաձեռնությունն ուղարկվում է Եվրախորհրդարան՝ լիագումար նիստում վերջնական քվեարկության։

ԵՄ ստանդարտ օրենքի ընդունումը կարող է տևել մեկ տարի և ավելի։

Ավելին՝ սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր

Բախվել են պարեկային ծառայության «Toyota» ջիպն ու «Hyundai»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է

Բախվել են պարեկային ծառայության «Toyota» ջիպն ու «Hyundai»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է

Այսօր՝ օգոստոսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի Սասունիկ բնակավայրի տարածքում բախվել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության հաշվեկշռում հաշվառված «Toyota» ջիպն...

Սևանա լճում գրանցվել է մակարդակի ռեկորդային աճ՝ դիտարկումների ողջ պատմության ընթացքում 2-րդ անգամ

Սևանա լճում գրանցվել է մակարդակի ռեկորդային աճ՝ դիտարկումների ողջ պատմության ընթացքում 2-րդ անգամ

Այսօր Սևանա լճի օրն է. գրանցվել է մակարդակի ռեկորդային աճ՝ դիտարկումների ողջ պատմության ընթացքում երկրորդ անգամ։ Այս մասին սոցցանցերում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Լևոն Ազիզյանը: «Հունիս ամսվա ընթացքում Սևանա լճի մակարդակը բարձրացել է...

Բագրատունյաց պողոտայում պատշգամբ է փլուզվել․ կան վիրավորներ

Բագրատունյաց պողոտայում պատշգամբ է փլուզվել․ կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 10 հասցեի 5-րդ հարկի պատշգամբը փլուզվել է և հայտնվել 4-րդ հարկում։...

«Վրաստան-Մոսկվա» ավտոբուսի և «ԿամԱԶ»- ի բախման հետևանքով 6 մարդ Է զոհվել, 38-ը՝ վիրավորվել

«Վրաստան-Մոսկվա» ավտոբուսի և «ԿամԱԶ»- ի բախման հետևանքով 6 մարդ Է զոհվել, 38-ը՝ վիրավորվել

Վրաստանից Մոսկվա ուղևորվող ավտոբուսի և «ԿԱՄԱԶ»-ի բախման հետևանքով զոհվել է հինգ մարդ, ևս 38-ը վիրավորվել են, հաղորում է РБК-ն։ Վթարը տեղի է ունեցել Ստավրոպոլի երկրամասում։ Վիրավորների թվում կա 10 երեխա: Ավելի ուշ հաղորդվեց, որ Ստավրոպոլում ավտովթարից տուժածներից մեկը...

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 734-ի

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 734-ի

Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 734-ի, հաղորդում Է Reuters գործակալությունը՝ հղում անելով տարերային աղետների ռիսկի նվազեցման և դրանց հետևանքների վերացման ազգային վարչությանը: Ավելի վաղ հաղորդվել էր 675 զոհի...