Հայաստանում բռնաճնշումները հասել են աննախադեպ մակարդակի. Սերգեյ Սարգսյան 

14 Հուլիսի, 2026

«Հայաստանում բռնաճնշումները հասել են աննախադեպ մակարդակի, և նման հանձնաժողովի գոյությունն ինքնին կարող է նպաստել այդ բռնաճնշումների թուլացմանը։

Ինքս, փաստաբանական գործունեություն ծավալելիս, առնչվել եմ բազմաթիվ դեպքերի, արձանագրել եմ բազմաթիվ խախտումներ, որոնք տեղի են ունեցել թե՛ ընտրական, թե՛ ոչ ընտրական գործընթացների ընթացքում՝ քաղաքական խմբերի և քաղաքական գործիչների նկատմամբ։ Ես ներգրավված եմ եղել երեք համայնքային ընտրության և մեկ Ազգային ժողովի ընտրության իրավական գործընթացներում և արձանագրել եմ, որ, սկսած Երևանի ավագանու ընտրություններից, այդ խախտումները գնալով խորացել են, իսկ բռնաճնշումները հասել են աննախադեպ մակարդակի։

Թերևս Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ արդեն ակնհայտ էին վարչական ռեսուրսի չարաշահման բազմաթիվ դրվագներ։ Ընդհուպ մինչև քարոզարշավի վերջին օրը իշխող ուժի առաջնորդը սպառնալիքներ էր հնչեցնում ընդդիմադիր թեկնածուների հասցեին, սակայն իրավապահ մարմինները որևէ արձագանք չտվեցին դրան», —  այս մասին այսօր՝ հուլիսի 14-ին, քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի առաջին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց փաստաբան Սերգեյ Սարգսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ի՞նչ նկատի ունենք՝ ասելով «TRIPP-ի կառուցման տարածք»․ Լիլիթ Գալստյանը՝ Միրզոյանին

  «Ձեր ամբողջ ելույթում, ինչպես նաև քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների խոսքում, տարանցիկությունը ներկայացվում է որպես մեծագույն ձեռքբերում և առավելություն։ Դուք կրկին ընդգծեցիք, թե բարեկեցության և Հայաստանի Հանրապետության...

Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում․ ԱԳՆ

Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում․ ԱԳՆ

Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Ինչպես նշել են գերատեսչությունից, այս որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով «սոցիալական ցանցերում և համացանցային հարթակներում տարածվող այն հայտարարությունները, որոնք...

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-ի կեսօրից հետո, 26-ի գիշերն առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 22-ին անձրևները առանձին շրջաններում կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 23-ի...

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը դատական հայցեր են ներկայացրել ընդդեմ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ)՝ պահանջելով չեղարկել իրենց աշխատանքից ազատելու մասին որոշումները։ Այս մասին տեղեկությունները հայտնի են դառնում Datalex դատական տեղեկատվական...

«Որտե՞ղ են ռիսկերի գնահատումները»․ Արեգա Հովսեփյանը՝ ԱԳՆ եզրակացության մասին

«Քննարկվում է կարևոր հարց, իսկ մեզ ուղարկված ԱԳՆ եզրակացությունը ընդամենը մեկուկես էջ է կազմում։ Տեղեկանքը երեք պարբերությունից է բաղկացած։ Ընդ որում՝ եզրակացության մեջ, եթե չեմ սխալվում, մյուս գերատեսչությունների մոտեցումները գրեթե...