Կովկասի ուղղությամբ «պաշտպանական եռանկյունի» է ձևավորվում․ Հակոբ Բադալյան

10 Հուլիսի, 2026

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրել է.

«Անկարայում ավարտվեց ՆԱՏՕ գագաթնաժողովը: Դատելով հայտարարություններից, այդ գագաթնաժողովի ընթացքում հաջողվել է, այսպես ասած, հաղթահարել Թրամփի քաղաքականությամբ թելադրվող պառակտումն ու ներկայանալ միասնական քաղաքականությամբ:

Դա իրապե՞ս այդպես է, թե՞ առերեւույթ տպավորություն է՝ պայմանավորված մի շարք տակտիկական հանգամանքներով: Սա բարդ է ասել: Անձամբ ես կարծում եմ, որ այդուհանդերձ այդ թվացյալ միասնականությունը տակտիկա է, որը ենթակա է լինելու փոփոխության 2026-ի վերջին, կամ՝ արդեն 2027-ին:

Այդ իմաստով, արձանագրելով, իհարկե, Թուրքիայում գագաթնաժողովի հույժ կարեւորությունը, նկատեմ, որ այնտեղ տեղի ունեցածից մեզ համար թերեւս առավել նշանակալին այն համաձայնագիրն է, որ պաշտպանական գործակցության վերաբերյալ ստորագրել են Լոնդոնն ու Անկարան, որը ներառում է ընդհուպ համատեղ պաշտպանություն: Այդ համաձայնագիրը, իհարկե, որեւէ ուղիղ հղում չի պարունակում Շուշիի հռչակագիր կոչվածին, որ 2021 թվականին ստորագրեցին Ադրբեջանն ու Թուրքիան՝ որը նույնպես ենթադրում է համատեղ պաշտպանություն, բայց փաստացի ստացվում է յուրօրինակ եռանկյունի՝ թուրք-բրիտանա-ադրբեջանական անուղղակի «համատեղ պաշտպանական եռանկյունի»:

Իսկ այստեղ, մինչ դիտարկելը Ռուսաստանի եւ Իրանի հնարավոր վերաբերմունքը, պակաս կարեւոր չէ նաեւ հասկանալ, թե սրան ինչպես է վերաբերելու մեր բարեկամ Ֆրանսիան՝ Մակրոնո՞վ, թե՞ առանց Մակրոնի: Արեւային ակնոցներով Թուրքիա մեկնած Մակրոնը վարդագու՞յն է տեսել «թուրք-թյուրքական աշխարհը», թե՞ չի տեսել առհասարակ: Բայց Ֆրանսիայի եւ Մակրոնի տեսողությունները, ըստ իս, ամենեւին նույնական չեն, այդուհանդերձ: Համենայն դեպս, ինքս հուսով եմ, որ Մակրոնը անցողիկ է, իսկ Ֆրանսիան՝ մնայուն:

Հույսս ամենեւին այն չէ, որ «մնայուն Ֆրանսիան» Հայաստանի վստահելի «փրկիչ» է: Ավելին, «մնայուն Ֆրանսիան» եւս խիստ զգայուն է լինելու այդ թվում Կովկասի ուղղությամբ վերը նշածս «համատեղ պաշտպանական եռանկյունու» ձեւավորման հանդեպ: Այլ հարց է սակայն, թե ինչ եզրակացություններ եւ քայլեր են բխելու դրանից: Որովհետեւ աներկբա չէ, իհարկե, որ այդ եզրակացությունների ու քայլերի դիապազոնը բարձր աստիճանով համադրելի է լինելու Հայաստանի շահին»:

Նմանատիպ նյութեր

Ի՞նչ նկատի ունենք՝ ասելով «TRIPP-ի կառուցման տարածք»․ Լիլիթ Գալստյանը՝ Միրզոյանին

  «Ձեր ամբողջ ելույթում, ինչպես նաև քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների խոսքում, տարանցիկությունը ներկայացվում է որպես մեծագույն ձեռքբերում և առավելություն։ Դուք կրկին ընդգծեցիք, թե բարեկեցության և Հայաստանի Հանրապետության...

Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում․ ԱԳՆ

Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում․ ԱԳՆ

Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Ինչպես նշել են գերատեսչությունից, այս որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով «սոցիալական ցանցերում և համացանցային հարթակներում տարածվող այն հայտարարությունները, որոնք...

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-ի կեսօրից հետո, 26-ի գիշերն առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 22-ին անձրևները առանձին շրջաններում կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 23-ի...

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը դատական հայցեր են ներկայացրել ընդդեմ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ)՝ պահանջելով չեղարկել իրենց աշխատանքից ազատելու մասին որոշումները։ Այս մասին տեղեկությունները հայտնի են դառնում Datalex դատական տեղեկատվական...

«Որտե՞ղ են ռիսկերի գնահատումները»․ Արեգա Հովսեփյանը՝ ԱԳՆ եզրակացության մասին

«Քննարկվում է կարևոր հարց, իսկ մեզ ուղարկված ԱԳՆ եզրակացությունը ընդամենը մեկուկես էջ է կազմում։ Տեղեկանքը երեք պարբերությունից է բաղկացած։ Ընդ որում՝ եզրակացության մեջ, եթե չեմ սխալվում, մյուս գերատեսչությունների մոտեցումները գրեթե...