Այս գործընթացները քաղաքական հաշվեհարդար են՝ թույլ, մանրախնդիր, անբարոյական միավորի վրեժխնդրություն. Սեյրան Օհանյան

8 Հուլիսի, 2026

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը գրել է. ««Հայաստան» դաշինքի՝ երկու օր առաջ տարածված հայտարարության մեջ ամեն ինչ հստակ է։ Սակայն երեկ հրապարակված տեսագրությունները՝ ինչպես են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ տանում Քննչական կոմիտե՝ բացահայտ ոտնահարելով օրենքի, բարոյականության և մարդկային տրամաբանության բոլոր նորմերը` հրապարակային նվաստացնելով, ստորաբար գետնին պառկեցնելով, իսկ այնուհետև Դատարանի վճռով կալանավորելով նրան, ևս մեկ անգամ փաստում են, որ Սրբազանների, հայազգի նշանավոր բարերար Սամվել Կարապետյանի, մեր գործընկեր Արթուր Սարգսյանի, ընդդիմադիր դաշինքների, կուսակցությունների, լրատվամիջոցների բազմաթիվ անդամների դեմ իրականացվող գործընթացները քաղաքական հաշվեհարդար են՝ թույլ, մանրախնդիր, անբարոյական միավորի վրեժխնդրություն։
Հասարակության յուրաքանչյուր գիտակից անդամ հասկանում է, որ սա նրանց ձեռագիրն է, և այլ բան չէինք էլ կարող սպասել նրանցից։ Բայց պարտված, Հայաստանը այս օրին հասցրած, Արցախը հանձնած, Հայ Առաքելական Եկեղեցին հալածող, հակապետական, հակաազգային իշխանությունները որքան մնան մեր պետության կառավարման ղեկին, նրանց թիրախում է հայտնվելու ազգային արժեքներ կրող յուրաքանչյուր ընդդիմադիր գործիչ կամ պարզապես իշխանությանը քննադատող քաղաքացի։
Սակայն հատուցման, արդարության վերականգնման օրը գալու է։ Եվ այս հանցավոր ամենաթողության թե պատվիրատուն, թե հրաման տվողը, թե այսպես կոչված ոհմակով «հրաման կատարող» ոչնչությունները իրականում իրենք իրենց են նվաստացնում, ստորացնում և անկասկած կանգնելու են դատարանի առաջ, իսկ վախը Աստծո դատաստանից՝ նրանց հալածելու է ամեն վայրկյան, ողջ կյանքի ընթացքում։

Նմանատիպ նյութեր

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառվեց կալանք 2 ամիս ժամկետով։ Նման որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանը՝ Սարգիս Դադոյանի նախագահությամբ։ Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ տեղեկացվում է, որ Հակակոռուպցիոն դատարանը (նախագահությամբ դատավոր Ս....

Իրենց ամենամեծ պրոբլեմը լինելու է սահմանադրական բարեփոխումները․ Իշխան Սաղաթելյան

Փաշինյանը, ըստ էության հայտարարել է Երրորդ հանրապետությունը լուծարելու և Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջով ինչ-որ նոր միավորում ստեղծելու մասին: Հիմա այս ճանապարհին երկրում կա դիմադրություն, կան քաղաքական ուժեր,...

Այս քաղաքական հետապնդումը խոսում է իշխանությունների ոհմակային տրամադրությամբ գործելու մասին. Սեյրան Օհանյան

Իշխանությունները պետության ամբողջ ռեսուրսը, նաև դատաիրավական ամբողջ համակարգը օգտագործում են նրա համար, որպեսզի չեզոքացնեն բոլոր այն դիմադրության օջախները, որոնք դիմադրում են մեր երկիրը դեպի անկման տանելու գործում: Սա խոսում...

Տեղի ունեցողը Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Խամոյան

«Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը զիջումներ է իրականացնելու, ցավոտ զիջումներ է իրականացնելու, և դրա համար նրան անհրաժեշտ է ընդդիմադիր բոլոր կամ ընդդիմադիր հիմնական խաղացողներին քաղաքականապես ոչնչացնելը՝ իր պատկերացմամբ ժողովրդին ավելի հեշտ...

Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան

Գործող ռեժիմի դեմ պայքարող մարդկանց, խմբերի դեմ վրեժխնդրության հարցն է: Փորձում են դիմադրության ցանկացած օջախ, իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք լռեցնել նման ճանապարհով: Պրոցեսը, իհարկե սպասելի...