Իշխող վարչախումբը փորձում է քողարկել լեգիտիմության ճգնաժամը. «Հայաստան» դաշինք

6 Հուլիսի, 2026

​​«Հայաստան» դաշինքի հայտարարությունը

«Հայաստան» դաշինքը դատապարտում է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի շրջանակներում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը, ինչպես նաև վերջինիս ընտանիքի անդամներին պատկանող ձեռնարկություններում այսօր իրականացված գործողությունները։

Փաստում ենք.

Ուժային կառույցները քաղաքական մահակի վերածելու և ընդդիմախոսներին ճնշելու գործող վարչախմբի գործելաոճը դուրս է իրավական որևէ տրամաբանությունից և արտացոլում է իշխող վարչախմբի վախերը։

Սեփականության իրավունքի ոտնահարումն ու տնտեսական տեռորը ուղղակի հարված են երկրի ներդրումային միջավայրին և տնտեսական անվտանգությանը։

Ակնհայտ է, որ այսպիսի գործողություններով իշխող վարչախումբը փորձում է քողարկել լեգիտիմության ճգնաժամը և հակապետական նպատակների իրագործման ճանապարհին վերացնել հնարավոր դիմադրության բոլոր օջախները։

Մեր աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և քաղաքական դրդապատճառներով հետապնդվող բոլոր անձանց։

Հրավիրում ենք միջազգային բոլոր դերակատարների ուշադրությունը Հայաստանում հետընտրական զարգացումներին և կոչ անում հստակ գնահատականներով կանխել Հայաստանում ավտորիտար ռեժիմի ամրապնդումը։

«Հայաստան» դաշինք

06 հուլիսի, 2026թ.

Նմանատիպ նյութեր

Փաշինյանի արված մի հայտարարությունը բավարար էր, որ ոստիկանությունը, ԱԱԾ֊ն և ՔԿ-ն շատ արագ գործի անցնեին․ Դեմոյան

Փաշինյանի արված մի հայտարարությունը բավարար էր, որ ոստիկանությունը, ԱԱԾ֊ն և ՔԿ-ն շատ արագ գործի անցնեին․ Դեմոյան

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմագետ Հայկ Դեմոյանը գրում է․ «Չգրանցված ծանր հանցագործությունը Երեկ Ազգային ժողոցում Նիկոլ Փաշինյանի արված մի հայտարարությունը բավարար էր, որ ոստիկանությունը, ԱԱԾ֊ն և Քննչական կոմիտեն շատ արագ գործի անցնեին ու...

ԱՄՆ-ն Իրանին չի հшրվածի մինչև նոյեմբերին կայանալիք ԱՄՆ ընտրությունները․ Թրամփ

ԱՄՆ-ն Իրանին չի հшրվածի մինչև նոյեմբերին կայանալիք ԱՄՆ ընտրությունները․ Թրամփ

ԱՄՆ-ն Իրանին չի հարվածի մինչև նոյեմբերին կայանալիք ԱՄՆ ընտրությունները, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք ոչ մի պահի չենք հարվածի Իրանին մինչև ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունները, որոնք տեղի կունենան նոյեմբերի 3-ին», - գրել Է ԱՄՆ նախագահը Truth...

Ռուսաստանը պատրաստ է անել ամեն ինչ՝ Իրանին օգնելու հարցում. Պուտինը՝ Փեզեշքիանին

Ռուսաստանը պատրաստ է անել ամեն ինչ՝ Իրանին օգնելու հարցում. Պուտինը՝ Փեզեշքիանին

Պուտինը Թուրքմենստանում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ Ռուսաստանի նախագահը նշել է, որ Մոսկվայի և Թեհրանի միջև հարաբերությունները դրականորեն են զարգանում և խնդրել է նրան իր բարեմաղթանքները փոխանցել Մոջթաբա Խամենեիին։ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը...

Սեփական պատմությունից դասեր չքաղող ազգը դատապարտված է նույն սխալները կրկնելու․ Աննա Հովհաննիսյան

Սեփական պատմությունից դասեր չքաղող ազգը դատապարտված է նույն սխալները կրկնելու․ Աննա Հովհաննիսյան

Հասարակական գործիչ Աննա Հովհաննիսյանի ֆեյսբոքյան գրառումը․ ««Սեփական պատմությունից դասեր չքաղող ազգը դատապարտված է նույն սխալները կրկնելու»։ Ներեք ինձ նվաստիս, չսիրելի ադրբեջանասերներ՝ ևս մեկ հիշեցում: Ծանոթացեք Մանվել Սարիբեկյանն է, ադրբեջանական բանտում...

Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել

Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել

«Հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջն...