Կնյազ Հասանովը չորրորդ անգամ կվարի ԱԺ անդրանիկ նիստը. ինչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ»

8 Հուլիսի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օգոստոսի 3-ին գումարվելու է Ազգային ժողովի նորընտիր կազմի անդրանիկ նիստը։ Ինչպես սահմանված է Սահմանադրությամբ և արդեն ձևավորված ավանդույթով, մինչև Ազգային ժողովի նախագահի ընտրությունը նիստը կվարի տարիքով ավագ պատգամավորը՝ 1945 թվականի հունվարի 17-ին ծնված Կնյազ Հասանովը։

Սա արդեն չորրորդ անգամն է, երբ հենց նա է վարելու խորհրդարանի առաջին նիստը։ Կնյազ Հասանովը նույն առաքելությունն իրականացրել է նաև 2017, 2018 և 2021 թվականներին։

Հասանովը 2026 թվականի խորհրդարանում ևս մանդատ է ստացել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ցուցակով՝ որպես ազգային փոքրամասնության ներկայացուցիչ։ Նա հանդիսանում է նաև Հայաստանի քրդական համայնքի ղեկավարը։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Կնյազ Հասանովի վերջին հինգ տարիների հայտարարագրերը՝ հասկանալու համար, թե ինչ ունեցվածքով է նորընտիր խորհրդարանի ամենատարեց պատգամավորը շարունակում իր պաշտոնավարումը։

2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ պատգամավորի հիմնական անշարժ գույքը շարունակում է մնալ Կոտայքի մարզի Աբովյան համայնքում գտնվող համատեղ սեփականությամբ բնակարանը, որը ձեռք է բերվել 2008 թվականի հոկտեմբերի 22-ին՝ գնման եղանակով։ Հատկանշական է, որ եթե նախորդ տարիներին հայտարարագրերում առկա էր նաև 2000 թվականի արտադրության VOLKSWAGEN մակնիշի ավտոմեքենան, ապա 2025 թվականի հայտարարագրում որևէ ավտոմեքենա կամ այլ տրանսպորտային միջոց այլևս նշված չէ։

Դրամական միջոցների մասով 2025 թվականի սկզբին նա ունեցել է 1 մլն դրամ կանխիկ գումար, իսկ տարվա վերջում՝ արդեն 1,5 մլն դրամ, այսինքն՝ կանխիկ միջոցներն աճել են 500 հազար դրամով։

2025 թվականին Կնյազ Հասանովի ընդհանուր եկամուտը կազմել է 13 մլն 831 հազար 244 դրամ։ Այդ գումարից 1 մլն 32 հազար դրամը եղել է կենսաթոշակ, իսկ 12 մլն 799 հազար 244 դրամը՝ Ազգային ժողովի աշխատակազմից ստացած աշխատավարձն ու դրան հավասարեցված վճարումները։

2024 թվականի հայտարարագիրը նույնպես էական փոփոխություններ չի արձանագրել։ Պատգամավորը շարունակել է հայտարարագրել նույն բնակարանը՝ Աբովյանում, ինչպես նաև 2000 թվականի արտադրության VOLKSWAGEN ավտոմեքենան, որը ձեռք էր բերել 2010 թվականի մարտի 23-ին՝ գնման եղանակով։

2024 թվականի սկզբին նրա կանխիկ միջոցները կազմել են 1 մլն դրամ, իսկ տարվա վերջում՝ 1,5 մլն դրամ։

2024 թվականի ընդհանուր եկամուտը կազմել է 11 մլն 4 հազար 472 դրամ, որից 900 հազար դրամը՝ կենսաթոշակ, իսկ 10 մլն 104 հազար 472 դրամը՝ Ազգային ժողովից ստացած աշխատավարձը։

2023 թվականի հայտարարագրի համաձայն՝ պատգամավորի գույքային պատկերը կրկին նույնն է եղել։ Նա հայտարարագրել է Աբովյանի բնակարանը և 2000 թվականի արտադրության VOLKSWAGEN ավտոմեքենան։

Տարվա սկզբին կանխիկ դրամ չի ունեցել, սակայն տարվա վերջում հայտարարագրել է 1 մլն դրամ կանխիկ միջոց։

Նրա ընդհանուր տարեկան եկամուտը կազմել է 11 մլն 677 հազար 710 դրամ, որից 919 հազար 800 դրամը՝ կենսաթոշակ, իսկ 10 մլն 757 հազար 910 դրամը՝ Ազգային ժողովից ստացած աշխատավարձը։

2022 թվականի հայտարարագրում ևս փոփոխություններ գրեթե չեն եղել։ Պատգամավորը պահպանել է Աբովյանում գտնվող համատեղ սեփականությամբ բնակարանը և 2000 թվականի արտադրության VOLKSWAGEN ավտոմեքենան։ Տարվա ընթացքում նոր գույք կամ մեքենա չի ձեռք բերել և որևէ գույք չի օտարել։

Տարվա ընդհանուր եկամուտը կազմել է 9 մլն 272 հազար 530 դրամ, որից 876 հազար դրամը՝ կենսաթոշակ, իսկ 8 մլն 396 հազար 530 դրամը՝ Ազգային ժողովի աշխատակազմից ստացած աշխատավարձը։

2021 թվականի հայտարարագրի համաձայն՝ պատգամավորը նույնպես ունեցել է միայն Աբովյանի բնակարանը և 2000 թվականի արտադրության VOLKSWAGEN ավտոմեքենան։ Այդ տարի ևս նոր գույք կամ մեքենա չի ձեռք բերել, ոչ էլ օտարել է ունեցվածքը։

2021 թվականի ընդհանուր եկամուտը կազմել է 8 մլն 647 հազար 250 դրամ։ Այդ գումարից 7 մլն 807 հազար 250 դրամը եղել է պատգամավորական աշխատավարձ, իսկ 840 հազար դրամը՝ կենսաթոշակ։

Այսպիսով, վերջին հինգ տարիների հայտարարագրերը ցույց են տալիս, որ Կնյազ Հասանովի գույքային վիճակում էական փոփոխություններ չեն եղել։ Նրա հիմնական անշարժ գույքը շարունակում է մնալ Աբովյանում գտնվող բնակարանը, մինչև 2024 թվականը հայտարարագրերում առկա է եղել նաև 2000 թվականի արտադրության VOLKSWAGEN ավտոմեքենան, որը 2025 թվականի հայտարարագրում այլևս չի նշվում։ Միաժամանակ, տարեցտարի աճել են պատգամավորի հայտարարագրված եկամուտները՝ 2021 թվականի 8,6 մլն դրամից հասնելով 2025 թվականին 13,8 մլն դրամի, իսկ 2023 թվականից սկսած նա նաև սկսել է հայտարարագրել կանխիկ դրամական միջոցներ, որոնք 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 1,5 մլն դրամ»

Նմանատիպ նյութեր

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում։ Ընտրություններին մասնակցում է երկու ուժ՝ ՔՊ-ն և «Համերաշխություն» և «Առաջ» կուսակցություններից կազմված «Արդարություն» դաշինքը։ Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, YerevanToday-ի տաղավարում...

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի շենքերից մեկում բնակարան է այրվում։ Shamshyan.com-ի...

Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն. Գերասիմ Վարդանյան

Պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է մեր ինքնության, մեր եկեղեցու, մեր ազգային արժեքների և մեր տեսակի դեմ։ Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն։ Այս մասին Արտաշատում հայտարարել է ՀՅԴ...

Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10-ին

«Այստեղ իրավական առումով պետք է տարանջատել մի քանի հարց։ Նախ՝ նախորդիվ դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայությունը, իսկ ներկայումս հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որոնք կհաղթահարեին դատարանի նախկին որոշմամբ...

Գազի թանկացման հարցում արդեն որոշել են․ «Կարճ ասած»

Ձմռանն ընդառաջ՝ մարզերի շատ քաղաքացիներ, որոնք տունը գազով են ջեռուցում, նաև սկսել են գնել փայտ ու քարածուխ։ Վստահ են, որ գազը թանկանալու է կամ գուցե ընդհանրապես Ռուսաստանը կտրի, քանի Հայաստանի ղեկավարը...