Կառավարությունը 14 մլն դրամի արտոնություն է տվել Փաշինյանի ընկերոջ ձեռնարկությանը. «Հետք»

6 Հուլիսի, 2026

«Հետքը» գրում է. «Հուլիսի 2-ի նիստում Կառավարությունը չզեկուցվող կարգով ընդունել է որոշում, որով «Իջեւանյան բեկոն» ՍՊԸ-ին ազատել է 14 մլն դրամի մաքսատուրքից: Ընկերության հիմնական փայատերը վարչապետ Փաշինյանի իջեւանցի ընկերն է՝ Ֆրունզե Ղազարյանը:

Որոշման նախագիծը կազմել է Էկոնոմիկայի նախարարությունը: Ըստ որոշման հիմնավորման՝ ընկերությունն Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում նախատեսում է հիմնել խոզաբուծական համալիր։ Այս ծրագրի շրջանակներում ՍՊԸ-ն Վրաստանից ներմուծում է (ծագման երկիրը Թուրքիան է) հացահատիկի պահպանման համակարգ (սիլոս) ու սարքավորումներ, որոնք գնահատվել են 140 մլն դրամ, իսկ դրանց ներմուծման մաքսատուրքը՝ 10 տոկոսի չափով՝ 14 մլն դրամ:

Սիլոսը նախատեսվում է օգտագործել խոզերի կոմբինացված կերերի արտադրության համար ձեռք բերված հումքի (հացահատիկի) պահպանման համար։ Խոսքը 93 տոննա կշռով եւ 3260 խմ ծավալով 2 հավաքածուի (կոմպլեկտի) մասին է:

Խոզաբուծական համալիրի կառուցման համար, ըստ Կառավարության որոշման հիմնավորման, «Իջեւանյան բեկոն» ՍՊԸ-ն նախատեսում է իրականացնել 2,1 մլրդ դրամի ներդրում: Այս գումարը ծախսվելու է շինաշխատանքների կատարման, հողի եւ հիմնական միջոցների ձեռքբերման, խոզաբուծական համալիրի կառուցման համար։

Ներկա պահին ընկերությունում առկա է 7 աշխատատեղ՝ 240 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչեւ 2027 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել 20-ի՝  340 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով։

Նշվել է նաեւ, որ սիլոսն ու սարքավորումները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջները։ Ըստ հիմնավորման՝ ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունը լուրջ խթան կլինի նոր ներդրումային ծրագրերի իրականացման եւ, որպես հետեւանք, նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության եւ արտահանման խթանման համար»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր

Բալթյան երկրները «կրակի հետ են խաղում». ՌԴ ԱԳՆ

Բալթյան երկրները «կրակի հետ են խաղում». ՌԴ ԱԳՆ

Բալթյան երկրները «կրակի հետ են խաղում»՝ թույլ տալով իրենց տարածքն օգտագործել Ռուսաստանի դեմ թշնամական գործողությունների համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Ենթարկվելով ՆԱՏՕ-ական և ԵՄ-ական կարգապահությանը և ուկրաինական հակամարտության...

Այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստրերը՝ դատարանի բակում

  «Մեր հայրը մեզ, իր ընտանիքին հեռու է պահել քաղաքականությունից, երբևէ որևի առնչություն որևէ հարցի չենք ունեցել, ուղղակի այն, ինչ կատարվում է հիմա, ակնհայտ ապօրինի է։ Հիմա նման պահվածքը ուղղակի աններելի է։ Բարեգործի հետ նման կերպ...

Գագիկ Ծառուկյանի գործով մոտ 6 ժամ տևած նիստն ավարտվել է, դատարանը գնացել է որոշում կայացնելու․ Երեմ Սարգսյան

  «Գագիկ Ծառուկյանի գործով մոտ 6 ժամ տևած նիստն ավարտվել է, դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու։ Դատարանի վարքագիծը դժվար է գնահատել, որովհետև կողմերի փաստարկները լսողի դերում էր։ Ինչ վերաբերում է մեղադրանքին,...

Ահռելի պետական ռեսուրսներ են կենտրոնացվում քաղաքական ընդդիմախոսների դեմ․ Արթուր Սուքոյան

Ահռելի պետական ռեսուրսներ են կենտրոնացվում քաղաքական ընդդիմախոսների դեմ․ Արթուր Սուքոյան

Պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եկեք պարզենք՝ Նիկոլը տկա՞ր է, թե՞ նարկոբարոն: Պարզ է, որ Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատվերն է։ Դա նույնիսկ թաքցնելու փորձ չի էլ արվում, որովհետև...

Արգելվում է ֆիզիկական անձանց կողմից բուսասանիտարական վերահսկման ենթակա բեռների արտահանումը․ ՍԱՏՄ

Արգելվում է ֆիզիկական անձանց կողմից բուսասանիտարական վերահսկման ենթակա բեռների արտահանումը․ ՍԱՏՄ

2026-ի հուլիսի 10-ից արգելվում է Հայաստանի Հանրապետությունից բուսասանիտարական ենթահսկման բեռների առևտրային քանակների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից։ Այս մասին տեղեկացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ Համաձայն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի,...