Հայաստանի՝ ԵՄ-ին մերձեցումը տնտեսական ռիսկեր է ստեղծում․ Գալուզին

3 Հուլիսի, 2026

Ոչ միայն Ռուսաստանը, այլև Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մյուս անդամ երկրները՝ Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան, կարծում են, որ Հայաստանի՝ Եվրոպական միության հետ մերձեցման քաղաքականությունը լուրջ տնտեսական ռիսկեր է ստեղծում միության համար։ Այդ մասին ՏԱՍՍ-ի  փոխանցմամբ՝ հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

Գալուզինի խոսքով՝ այս երկու ինտեգրացիոն միավորումները սկզբունքորեն անհամատեղելի են։ «Եվրասիական տնտեսական միությունը իր կարգավորող և օրենսդրական հիմքերով արմատապես, կտրուկ և լիովին տարբերվում է Եվրոպական միությունից», — ընդգծել է նա։ Այդ պատճառով, նրա խոսքով, ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկը մի երկրի համար, որը շարունակում է մնալ ԵԱՏՄ անդամ, «ինքնին արդեն անընդունելի է Ռուսաստանի համար»։

Գալուզինը նաև նշել է, որ հայկական արտահանման, այդ թվում՝ ագրոարդյունաբերական համալիրի արտադրանքի, զգալի մասը բաժին է ընկնում Ռուսաստանին և ԵԱՏՄ մյուս երկրներին։ Նրա խոսքով՝ մի շարք ապրանքների դեպքում այդ ցուցանիշը հասնում է 90–100 տոկոսի։ Նա կարծում է, որ Հայաստանի ղեկավարությունը պետք է «բացատրի երկրի բնակչությանը, թե Եվրամիությանը անդամակցելու դեպքում ինչ արտոնություններ կկորցնի երկիրը»։

Դիվանագետը նաև ընդգծել է, որ Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանում կանցկացվի հանրաքվե, որի ընթացքում երկրի քաղաքացիները կկարողանան արտահայտել իրենց դիրքորոշումը Եվրամիությանն անդամակցելու հեռանկարի վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր

1 զոհ, 5 վիրավոր․ «Գազ 53»-ը Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի․ Շամշյան

1 զոհ, 5 վիրավոր․ «Գազ 53»-ը Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի․ Շամշյան

Այսօր՝ օգոստոսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21:20-ի սահմաններում «Գազ 53» մակնիշի առանց համարանիշի բեռնատարը Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է...

Պետք է ձգտել նրանց արժանապատվությանը․ Ոսկանյան

Պետք է ձգտել նրանց արժանապատվությանը․ Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․ «Արցախի գերեվարված արտգործնախարար Դավիթ Բաբայանի՝ Բաքվի բարբարոսական վարչախմբի բանտից հղած ուղերձը, իրոք, շատ հուզիչ է՝ «Մենք նստած ենք, բայց ծնկաչոք չենք»։ Այն որ մեր հայրենակիցները նստած են Բաքվի բանտերում համազգային մեր ամոթի...

ԵՄ ինտեգրում, հարաբերությունների խորացում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ․ hրապարակվել է Կառավարության 2026-2031 ծրագիրը

ԵՄ ինտեգրում, հարաբերությունների խորացում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ․ hրապարակվել է Կառավարության 2026-2031 ծրագիրը

ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը: Վերոնշյալի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ մշակվել է Հայաստանի Հանրապետության...

Եվրասիական վարկանիշային գործակալությունը Հայաստանում ներկայացուցիչ է նշանակել

Եվրասիական վարկանիշային գործակալությունը Հայաստանում ներկայացուցիչ է նշանակել

Հայաստանում իր աշխատանքն է սկսել Եվրասիական վարկանիշային գործակալության ներկայացուցչի գրասենյակը: Արմենիա Sputnik-ի փոխանցմամբ այս մասին հայտնում են գործակալության մամուլի ծառայությունից։ Երևանում ներկայացուցչությունը բացվել է ավելի քան կես տարվա կազմակերպչական...

Թրամփը հնարավոր է համարել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Թրամփը հնարավոր է համարել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է «ինչ-որ պահի» վերսկսել Իրանի հետ տարվող բանակցությունները, սակայն հստակ ժամկետներ դեռևս չկան, հայտնում է Associated Press-ը։ Չորեքշաբթի օրը Սպիտակ տանը պատասխանելով լրագրողի այն հարցին, թե երբ է ԱՄՆ-ն...