Հայաստանի՝ ԵՄ-ին մերձեցումը տնտեսական ռիսկեր է ստեղծում․ Գալուզին

3 Հուլիսի, 2026

Ոչ միայն Ռուսաստանը, այլև Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մյուս անդամ երկրները՝ Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան, կարծում են, որ Հայաստանի՝ Եվրոպական միության հետ մերձեցման քաղաքականությունը լուրջ տնտեսական ռիսկեր է ստեղծում միության համար։ Այդ մասին ՏԱՍՍ-ի  փոխանցմամբ՝ հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

Գալուզինի խոսքով՝ այս երկու ինտեգրացիոն միավորումները սկզբունքորեն անհամատեղելի են։ «Եվրասիական տնտեսական միությունը իր կարգավորող և օրենսդրական հիմքերով արմատապես, կտրուկ և լիովին տարբերվում է Եվրոպական միությունից», — ընդգծել է նա։ Այդ պատճառով, նրա խոսքով, ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկը մի երկրի համար, որը շարունակում է մնալ ԵԱՏՄ անդամ, «ինքնին արդեն անընդունելի է Ռուսաստանի համար»։

Գալուզինը նաև նշել է, որ հայկական արտահանման, այդ թվում՝ ագրոարդյունաբերական համալիրի արտադրանքի, զգալի մասը բաժին է ընկնում Ռուսաստանին և ԵԱՏՄ մյուս երկրներին։ Նրա խոսքով՝ մի շարք ապրանքների դեպքում այդ ցուցանիշը հասնում է 90–100 տոկոսի։ Նա կարծում է, որ Հայաստանի ղեկավարությունը պետք է «բացատրի երկրի բնակչությանը, թե Եվրամիությանը անդամակցելու դեպքում ինչ արտոնություններ կկորցնի երկիրը»։

Դիվանագետը նաև ընդգծել է, որ Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանում կանցկացվի հանրաքվե, որի ընթացքում երկրի քաղաքացիները կկարողանան արտահայտել իրենց դիրքորոշումը Եվրամիությանն անդամակցելու հեռանկարի վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր

Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին. «Փաստ»

Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Չինական Շենժեն քաղաքն այս օրերին դառնում է համաշխարհային պատմության վճռորոշ հասցե. այնտեղ սկսվել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդներ Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Պուտինի ու Սի Ծինփինի հանդիպումները: Միջազգային մամուլը Շենժենն արդեն իսկ...

Երազ է տեսել ու սպանել մարդուն. «Հրապարակ»

Երազ է տեսել ու սպանել մարդուն. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ օրեր առաջ Բաղրամյան պողոտայում 29-ամյա Էրիկ Կակոյանին դանակահարած երիտասարդին տեղափոխել են հոգեբուժարան՝ հարկադիր բուժման։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին, ժամը 17։33-ին ահազանգ էր ստացվել Բաղրամյան պողոտայում...

Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ»

Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին փաշինյանական իշխանության «կարկառունները» վերստին սևեռվել են Հայ առաքելական եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոսի վրա: Առաջին հայացքից, կարծես, ոչ մի նոր բան չկա: Քպական «կարկառունները», այսպես ասենք, հերթական անգամ «փայլատակեցին»...

Նորանշանակ ՄՍԾ պետը․ ով է Արամ Միրիջանյանը և ինչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ»

Նորանշանակ ՄՍԾ պետը․ ով է Արամ Միրիջանյանը և ինչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես երեկ հայտնել էր «Ժողովուրդ» օրաթերթը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արամ Միրիջանյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության Միասնական սոցիալական ծառայության պետ։ ArmLur.am-ն ներկայացնում է, թե ով է ՄՍԾ...

Խաղաղության պատրանքը և ուժի գործոնն առաջ մղող միջազգային իրավիճակը. «Փաստ»

Խաղաղության պատրանքը և ուժի գործոնն առաջ մղող միջազգային իրավիճակը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հանրային ու փորձագիտական մտքի համար կենսական նշանակություն ունի հասկանալը, թե ինչու հատկապես 2020 թվականին լայնածավալ կերպով սկսվեց Արցախի դեմ ուղղված ռազմական ագրեսիան, և արդյոք այսօր էլ գոյություն ունի՞ իրական հավանականություն, որ կարող է տեղի...