Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում․ «Հրապարակ»

1 Հուլիսի, 2026

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Մենք Գյումրիում գյումրեցիների հետ միասին պետք է անցկացնենք ավագանու արտահերթ ընտրություններ եւ հաստատենք ժողովրդավարության իշխանություն, որպեսզի Գյումրին ծաղկի այնպես, ինչպես, օրինակ, ծաղկում է Արթիկը, հանրապետության մյուս քաղաքները եւ, ընդհանուր առմամբ, Հայաստանն է ծաղկում»,- քարոզարշավի ժամանակ Գյումրիում հայտարարել էր Փաշինյանը։

Այս հայտարարությունն իրավապահները որպես հերթական հրահանգ են ընկալել եւ Գյումրու իշխանությունների դեմ գործողություններ սկսել։

Հունիսի 25-26-ին էլ ՏԿԵՆ-ն է դեսանտ իջեցրել Գյումրու համայնքապետարան։ 2 օր քրքրել են` հատառհատ նայել փաստաթղթեր, ստուգել հաստիքացուցակները։

Մեր աղբյուրից տեղեկացանք, որ հատկապես խոշորացույցով նայել են ֆինանսական եւ ճարտարագիտական բաժինները, ապա իրենց հետ տարել ինչ-որ «կասկածելի» փաստաթղթեր՝ հավելյալ ստուգման համար: Երեւանից եկածները գրեթե բառ չեն փոխանակել համայնքապետարանի աշխատողների հետ, մերժել են ցանկացած հյուրասիրություն։

Հիշեցնենք, որ Գյումրու ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը 2025 թ. հոկտեմբերի 21-ից կալանքի տակ է՝ շորթման ու կաշառքի մեղադրանքով։ Գործով անցնում է եւս 8 պաշտոնյա, այդ թվում՝ գլխավոր ճարտարապետը։ Չնայած տոտալ ճնշումներին, Գյումրու ընդդիմությունն ամուր դիմադրություն է ցույց տալիս, եւ ՔՊ-ին չի հաջողվում ավագանու նիստերը տապալելով ճգնաժամ առաջացնել ու արտահերթ ընտրությունների գնալ:

Մեր տեղեկություններով, չի բացառվում, որ քաղաքի կառավարումն առաջիկայում ստանձնի Մարտուն Գրիգորյանի «Մեր քաղաքը» դաշինքը, որը նոր անդամով է համալրվել:

Հուլիսի 3-ին ավագանու արտահերթ նիստ է նշանակված։

Նմանատիպ նյութեր

«Խաղաղություն՝ ուժեղի պայմաններով» բանաձևը հենց թույլի ինքնիշխանության հաշվին է ձևավորվում և գործադրվում. քաղաքագետ

«Խաղաղություն՝ ուժեղի պայմաններով» բանաձևը հենց թույլի ինքնիշխանության հաշվին է ձևավորվում և գործադրվում. քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանը հետևողականորեն մեծացնում է իր հարվածային ուժը։ Շեշտում եմ` ո՛չ պաշտպանական կարողությունները, այլ հարձակողական։ Հարվածային ուժի շեշտակի աճը ո՛չ միայն նպատակ ունի անշրջելի դարձնել տարածաշրջանում ձևավորված նոր...

Բյուջեի նախագիծը կուղարկվի խորհրդարան՝ ԱԺ հաստատմանը

Բյուջեի նախագիծը կուղարկվի խորհրդարան՝ ԱԺ հաստատմանը

Կառավարությունը հավանություն է տվել 2027 թվականի պետական բյուջեի նախագծին։ Նշվում է, որ 2027 թվականի Հայաստանի համախմբված բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 829.9 միլիարդ դրամ, իսկ ծախսերը՝ 4 տրիլիոն 298.1 միլիարդ դրամ։ Բյուջեի պակասուրդը կկազմի 468.2...

Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունները կեղծ են. փաստաբան

Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունները կեղծ են. փաստաբան

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինձ ուղարկեցին «Free News» հեռուստաընկերությանը Արման Սարոյանի՝ կարգալույծ Գևորգի տված հարցազրույցից մի հատված։ Սարոյանը պնդում է, թե Մայր Աթոռում պահվում են միջազգային երեք փորձաքննությունների եզրակացություններ,...

Ջերմաստիճանը կնվազի

Ջերմաստիճանը կնվազի

Երևանում հոկտեմբերի 1-3-ին, 4-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 1-3-ին՝ ժամանակ առ...