7 տարի ԱԺ-ում, «Էռատո» ջոկատում. ինչպե՞ս է խորհրդարանից հեռանում ՔՊ-ական պատգամավորը. «Արմլուր»

29 Հունիսի, 2026

Ազգային ժողովի 8-րդ գումարման ավարտին իշխանական պատգամավորների հայտարարագրերը շարունակում են բազմաթիվ հարցեր առաջացնել։ Այս անգամ ուշադրության կենտրոնում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը, որի պաշտոնավարման հինգ տարիների ֆինանսական պատկերը բավականին հակասական է։

Մերի Գալստյանը խորհրդարան է մտել 2018 թվականի հեղափոխությունից հետո՝ որպես «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչ։

Ըստ նրա Հայտարարագրերի, 2021-2025 թվականներին պատգամավորը չի հայտարարագրել որևէ բնակարան, տուն, հողամաս, ավտոմեքենա, բանկային ավանդ, բաժնեմաս, արժեթուղթ կամ այլ արժեքավոր ակտիվ։

Փոխարենը տարեցտարի աճել են նրա վարկային պարտավորությունները։

2021 թվականին Մերի Գալստյանը ստացել է շուրջ 7,3 միլիոն դրամ աշխատավարձ և միաժամանակ վերցրել է 7 միլիոն դրամի վարկեր։ Այդ ժամանակ որևէ ակտիվ դեռևս չի հայտարարվել։

2022 թվականին պատգամավորի միակ եկամուտը կազմել է 8,2 միլիոն դրամ աշխատավարձը, սակայն նա արդեն ունեցել է 6,4 միլիոն դրամ վարկային պարտավորություն։ Միաժամանակ միայն բնակարանի վարձակալության համար վճարել է ավելի քան 3,2 միլիոն դրամ, իսկ վարկերի մարման համար՝ ևս 2,1 միլիոն դրամ։

2023 թվականը դարձել է ամենաակտիվ ֆինանսական տարիներից մեկը։ Ընդհանուր եկամուտները կազմել են ավելի քան 24 միլիոն դրամ, սակայն դրանցից 13,6 միլիոն դրամը ոչ թե աշխատավարձ է եղել, այլ նոր վարկեր։ ԱԿԲԱ բանկից, Էվոկայից, HSBC-ից և Ամերիաբանկից ստացված վարկային միջոցների արդյունքում պարտքային բեռը շարունակել է աճել։

2024 թվականին պատգամավորի աշխատավարձն արդեն գերազանցել է 10,8 միլիոն դրամը, սակայն վարկերի մնացորդը հասել է 15,6 միլիոն դրամի։

Իսկ արդեն 2025 թվականի ավարտին, երբ Մերի Գալստյանը փաստացի ավարտում է իր պատգամավորական գործունեությունը, նրա պարտավորությունները հասել են 23,1 միլիոն դրամի։

Ուշագրավ է, որ այս ամբողջ ժամանակահատվածում պատգամավորը շարունակել է բնակարան վարձակալել՝ տարեկան միջինը 3 միլիոն դրամի չափով ծախս կատարելով, սակայն այդպես էլ որևէ անշարժ գույք չի հայտարարագրել։

Ստացվում է, որ ՔՊ պատգամավոր Մերի Գալստյանի պաշտոնավարման տարիները նշանավորվել են ոչ թե անձնական ակտիվների կուտակմամբ, այլ պարտքերի հետևողական աճով։ Եթե 2022 թվականին նրա պարտքը կազմում էր 6,4 միլիոն դրամ, ապա ընդամենը երեք տարի անց այն գրեթե քառապատկվել է՝ հասնելով 23,1 միլիոն դրամի։

Հարցն արդեն միայն հայտարարագրերի թվերը չեն։ Հարցն այն է, թե ինչպես է հնարավոր հինգ տարի շարունակ ստանալ աճող աշխատավարձ, չունենալ հայտարարագրված որևէ գույք, բայց միաժամանակ տարեցտարի մեծացնել վարկային բեռը։

Եվ սա այն ֆոնին, երբ 2026 թվականի նոր գումարման խորհրդարանում Մերի Գալստյանն այլևս չի լինի, սակայն նրա ֆինանսական պատմությունը շարունակելու է հարցեր առաջացնել հանրության շրջանում։

Նշենք, որ Մերի Գալստյանը 44-օրյա պատերազմի օրերին, երբ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ջոկատ էր կազմել սահման մեկնելու համար, պարզվեց Մերի Գալստյանը եւս «Էռատո» ջոկատում է, որոնց այդպես էլ չհաջողվեց մարտի դաշտ հասնել:

Նմանատիպ նյութեր

«Մարդիկ շարունակում են քվեարկել, բայց նրանց ընտրությունը դառնում է ձևական»․ Լևոն Քոչարյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում

«Մարդիկ շարունակում են քվեարկել, բայց նրանց ընտրությունը դառնում է ձևական»․ Լևոն Քոչարյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթը ԵԽԽՎ-ում՝ մեդիա բազմակարծության և անկախության մասին «Լրատվամիջոցների բազմակարծությունը ժողովրդավարության պարզապես զարդը չէ։ Այն այն հիմնական մեխանիզմն է, որի միջոցով քաղաքացին իշխանությունից պահանջում է...

Այս գործընթացը կշարունակվի, քանի դեռ Հայաստանը համապատասխան միջոցներ չի ձեռնարկել․ Սերգեյ Շահվերդյան 

«Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանի էքսպանսիոնիստական քաղաքականությունը մշակութային ժառանգության վերաբերյալ վաղ թե ուշ տարածվելու է Հայաստանի Հանրապետության ամբողջ մշակութային ժառանգության վրա։ Դրա դրսևորումը վերջերս արդեն տեսանք, երբ...

Հենց տեսնենք, որ մենք ենք սանկցիայի տակ ընկնում, ինչ-որ որոշում կկայացնենք․ Նիկոլ Փաշինյան 

  «Մենք պատժամիջոցների փաթեթը ուսումնասիրում ենք և, գիտեք, մենք մեր բոլոր գործընկերների հետ շատ թափանցիկ ենք։ Մենք ասում ենք՝ հատկապես մեր բարեկամ երկրների պարագայում, մենք մաքսիմալ ամեն ինչ կանենք, որպեսզի լինենք բարեկամական, բայց մի...

Հայ Եկեղեցու առջև ծառացած ցանկացած իրական խնդիր պետք է լուծվի Եկեղեցու կանոնական կարգի պահպանման միջոցով. Ռումինիայի հայոց թեմ

Հայ Եկեղեցու առջև ծառացած ցանկացած իրական խնդիր պետք է լուծվի Եկեղեցու կանոնական կարգի պահպանման միջոցով. Ռումինիայի հայոց թեմ

Ռումինիայի հայոց թեմը Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ արշավի շրջանակներում ՀՀ կառավարության հրապարակած զեկույցի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել։ «Աշխարհում առաջին քրիստոնյա երկրի գործող իշխանությունը վտանգում է ընդհանրական եկեղեցին 2026 թվականի սեպտեմբերի...